Կփորձեն վարկաբեկել. Առավոտ
Նոր կառավարությունը հիմնականում արդեն ձեւավորվեց: Ամենահատկանշականն այստեղ Գագիկ Խաչատրյւսնին եւ Գագիկ Բեգլարյանին աշխատանքից ազատելն Էր, դա ավելի էական էր, քան այն, թե ովքեր են այդ պաշտոններում նշանակվել։ Ինձ համար դրական ազդակ է նաեւ Դավիթ Հարությունյանի, Վաչե Գաբրիելյանի եւ Արփինե Հովհաննիսյանի վերանշանակումը։ Այնպես չէ, իհարկե, որ հիշյալ երեք պաշտոնյաներն անթերի նախարարներ են, բայց որոշակի միջավայրի եւ կրթական ցենզի կրողները լինելով՝ նրւսնք հասարակության մեծ հակակրանք չեն առաջացնում, եւ դա այսօր մեծ նշանակություն ունի, քանի որ առանց քաղաքացիների թեկուզ նվազւսզույն վստահության եւ հավատի շի կարող աշխատել աշխարհի ոչ մի կառավարություն։
Մի քանի ամիս աոաջ քննարկման ժամանակ գործընկերներիցս մեկն արդարացիորեն նկատել էր ՝ երբ հեռուստատեսությամբ խոսում է Դավիթ Հարությանյանը, մարդկանց մեջ չեն կարող նույն էմոցիաներն առաջանալ, որոնք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ խոսում է, ասենք, Սուրիկ Խաչատրյանը։ Վերջինիս՝ աշխատանքից հանելը, բնականաբար, նույնպես չափազանց դրական ուղերձ կլինի, բայց դա, որքան հասկանում եմ, «ռիսկային է»՝ աոաջիկայում խորհրդարանական ընտրությունների հեռանկարը հաշվի առնելով։
Ես այստեղ խոսում եմ պաշտոնյաների հասարակական ընկալումների, ոչ թե գործնական հատկանիշների մասին։ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն, ըստ մասնագետների, լավ կազմակերպիչ է, իր գործի պրոֆեսիոնալն է, բայց որպես պաշտոնյա հասարակության հետ շփումներում հարկ եղածից ավելի ինքնագոհ էր։ Առողջապահության նոր նախարարը ՝ Լեւոն Ալթունյանը, համենայնդեպս, մինչեւ այս պահն այդպիսին չէ:
Ընդհանպես երբ մարդն ամեն րոպե ցանկանում է իր անձի վերաբերյալ ինչ-որ բան ապաացուցել, ինքնահաստատվել, դա ի վերջո նրան օգուտ չի բերում։ Ընկալումների առումով դրական կերպար կունենա նաեւ մշակույթի նոր նախարար Արմեն Ամիրյանը։ Դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ «համացանցային հայերը» չեն փորձի վարկաբեկել նոր նշանակված կամ վերանշանակված պաշտոնյաներին։ Ես, օրինակ, տարակուսանք եմ ապրում, երբ իմ սերնդի «քեռիներն» եւ «մորաքույրերը» բամբասում են իրենց աղջկա տարիքի երիտասարդ նախարարի մասին։
Տարակուսանքիս պատճառն այն է, որ հաջորդ «ստատուսներում» նույն մարդիկ կրքոտ հարձակումներ են գործում «ռաբիս» մշակույթի վրա։ Ինձ թվում է՝ ավելի «ռաբիս» երեւույթ, քան բամբասանքն ու չարախոսությունն է, գոյություն չունի։
Արամ Աբրահամյան
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: