13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սպանվել է ԻՊ-ի ամենահայտնի թուրք ահաբեկիչը

Սիրիայի Ռաքքա քաղաքում սպանվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության թուրք ամենահայտնի զինյալը` Իսրաֆիլ Յըլմազը: Թուրքական «Milliyet» թերթի կայքը, հղում անելով «New York Times» թերթին, նշում է, որ 28-ամյա Յըլմազը՝ ծնված Թուրքիայի Ադանա քաղաքում, բնակվում էր Նիդերլանդներում: Նախքան ԻՊ-ին անդամագրվելը, ծառայություն է անցել  Նիդերլանդների զինված ուժերում: Բանակի շարքերը նա լքել էր 2013թ. և մեկնել Սիրիա […]

Սերժ Թանկյանը կոչ է անում

Հանրահայտ երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ: Իր Facebook էջում Թանկյանը հրապարակել է «Արդարություն Հայաստանում» հանրագրի հղումը (https://www.change.org /p/justice-within-armenia): «Մենք պետք է օգտվենք հնարավորությունից՝ նշելու այս փոքր բայց հրաշալի ազգի որոշ հաջողություններ, միեւնույն ժամանակ լուծելու հրատապ ու կարեւոր խնդիրներ: Անկախությունը ոչինչ չի նշանակում, երբ բնակչության զգալի մասը դժգոհ է: Հենց այդ պատճառով […]

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ մոբեր ամբողջ հանրապետությունում

Այսօր՝ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձի օրը, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ վերաթողարկվել է ուղիղ 25 տարի առաջ այս օրերին տպագրված «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի համարը, որտեղ զետեղված են ՀՀ անկախության հանրաքվեի արդյունքները, անկախությանը նվիրված այլ նյութեր։ «Հայաստանի Հանրապետութիւն» օրաթերթի 1991թ. սեպտեմբերի 23-ի պատմական համարի 30 հազար օրինակները բաժանվում են Երևանում և ՀՀ բոլոր […]

«Ես ընդհանրապես բոլորի հետ եմ լեզու գտնում» (վիդեո)

«Կարծում եմ, որ այս պահին ուղղակի պետք է այստեղ լինեի, որևէ այլ տրամաբանություն չկա: Նպատակահարմար գտան, եղավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված իր վերանշանակումը: Դիտարկմանը, որ 3 վարչապետերի հետ էլ կարողացել է «լեզու գտնել» ու աշխատել, նա արձագանքեց. «Ես ընդհանրապես բոլորի հետ […]

«Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել». վարչապետը` գազի ու էլեկտրաներգիայի սակագներից

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ հանձնարարել էր վերանայել էլեկտրաէներգիայի և գազի սակագները: Այսօր լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին, թե ինչ եզրահանգման են եկել: «Մենք առաջարկել ենք սակագների մեթոդաբանությունը փոխել, տարանջատել սոցիալապես անապահվին ոչ սոցիալապես անապահովից»,-ասաց նա: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կարող է նաև հաշվի առնեն որոշակի բիզնես ոլորտների համար սահմանված սակագները: «Մասնավորապես ջերմոցներ, […]

Զորահանդեսն ավարտվեց

Հանրապետության հրապարակում ավարտվեց  անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը: Զորահանդեսն ավարտվեց Պաշտպանության նախարարության պատվավոր պահակախմբի վաշտի եւ միացյալ նվագախմբի շարաերթով: Ինչպես միշտ հանդիսատեսին անտարբեր չթողեց Պատվո պահակախմբի վաշտի զինծառայողների շարժումների ճշգրտությունը, կազմակերպվածությունը եւ համակարգվածությունը: Զորահանդեսի ավարտից հետո Հանրապետության հրապարակ վազեցին հարյուրավոր երեխաներ, որոնք խորհրդանշում են խաղաղությունը եւ «ո՛չ պատերազմին» հավերժական կարգախոսը: Երեխաները կավճով ասֆալտին խաղաղ կյանքի եւ […]

Անսասան պահենք հայրենիքի անկախությունն ու ինքնիշխանությունը

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը շնորհավորում ենք Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ ողջ աշխարհասփյուռ հայությանը Անկախության 25-ամյակը որպես մեկ քառորդ դար ժամանակաշրժան ունի խորհրդավոր նշանակություն: Ավարտվում է նորանկախ պատմության մի արժանահիշատակ ժամանակաշրջան եւ սկսվում մի նոր փուլ: Այս նոր փուլի շեմին բնականաբար պահանջվում է անցնող անկախ պետականության  25-ամյա ժամանակաշրջանի նկատմամբ  լուրջ եւ դասեր քաղելիք համակողմանի քննարկումներ եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի