Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է. բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում. Անդրանիկ Քոչարյան
Այս պահի դրությամբ Հայաստանի սահմաններում հարաբերական հանգիստ վիճակ է, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Բանակը գտնվում է «կապույտ» մարտական վիճակում, այսինքն՝ դա նշանակում է, որ հանգիստ վիճակը պահպանվում է նաև մեր Զինված ուժերի կայուն գործողությունների դրևսորման արդյունքում», – նշեց նա։ Քոչարյանը հաջողություն մաղթեց ՀՀ զինված ուժերին։





































