21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԴԵՊՔԵՐ

«Խնդրում եմ ձեզ՝ միջազգային հանրությանը, խնդրում եմ կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի». Ռոզա Լին

«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը: «Երեկ երեկոյան պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ iHeart’s ALTer Ego-ում Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Jack White-ի, Fall Out Boy-ի և այլոց հետ […]

«Եվրատեսիլ 2022». Հայաստանը եզրափակչում է

Իտալիայի Թուրին քաղաքում այսօր կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ: Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10 երկիր է ուղեգիր ստանում դեպի եզրափակիչ: Այսօր Ռոզայի հետ մրցում էին եւս 16 երկրների մասնակիցներ, որոնցից եզրափակիչ անցան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Նիդերլանդները ներկայացնող […]

«Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքը

Երգերի հեղինակ, երգիչ Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի վերջին աշխատանքը։ «Թռիչք վերջին անգամ»․ այն անվանում է ստացել ընկերների վերջին աշխատանքը։ Երաժշտության հեղինակն Հայկոն է, խոսքերինը՝ Րաֆֆի Ալթունյանը։ «Իմ եւ Ընկերոջս վերջին համատեղ աշխատանքը»,- մեկնաբանություններում գրել է Րաֆֆի Ալթունյանը։ Նվիրվում է 44 օրյա պատերազմում զոհված ռազմական օդաչու, գնդապետ Արմեն Ներսեսյանի հիշատակին: […]

Հունվարի 11-ը «Շնորհակալության» միջազգային օրն է

Հունվարի 11-ն առանց չափազանցության կարելի է անվանել տարվա «ամենաքաղաքավարի» օրը՝ այսօր «շնորհակալության» միջազգային օրն է (International Thank You Day): Մենք բոլորս հիանալի գիտակցում ենք լավ վարվեցողության նշանակությունը, դրա անհրաժետությունը առօրյա կյանքում, սակայն շնորհակալություն հիմնականում հայտնում ենք կարծես թե ակամայից՝ չմտածելով դրա իմաստի մասին: Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն, դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն են պարգեւում […]

Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին. Մալենան վերադարձել է հայրենիք

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք: Հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի» երգի հնչյունների ներքո ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»: Լրագրողների հետ զրույցում […]

Սիրում և կարոտում ենք քեզ, Արի. ծնունդդ շնորհավոր. Լևոն Արոնյան (Տեսանյութ)

Այսօր գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հանգուցյալ կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրն է։ Արոնյանն իր էջում կիսվել է տեսահոլովակով ու նշել՝ կարոտում է Արիին։ «Սիրելի Արի, 7 տարի առաջ ես այս տեսահոլովակը որպես նվեր պատրաստեցի քեզ համար։ Սա մի քանի տոների հիշողություն է, որոնք մենք անցկացրել ենք միասին: Մենք միշտ միասին ենք անցկացրել քո ծննդյան օրը՝ […]

Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլային ակումբի լեգենդար մարզիկ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսան, ամուսնու և 13-ամյա դստեր ողբերգական մահից հետո առաջին ինստագրամյան գրառումն է արել: «Պաշտելի ամուսինս՝ Քոբին, հրաշալի հայր էր մեր երեխաների համար, իսկ իմ գեղեցկուհի, քաղցրիկ Ջիանան սիրող, ողջամիտ, հրաշալի դուստր էր և շատ լավ քույր»,-գրել է Վանեսա Բրայանթը՝ հավելելով, որ «բառերը բավարար չեն իրենց ապրած ցավը պատմելու […]

Դու ունես դա, Նիկոլ Փաշինյան. Ալեքսիս Օհանյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Ամերիկյան Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերին՝ ամսական գումար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Այդ մարտահրավերը Փաշինյանն ուղարկել էր Օհանյանին, Քիմ Քարդաշյանին և Սերժ Թանկյանին։ «Դու ունես դա, Նիկոլ Փաշինյան»,- իր թվիթերյան էջում գրում է Օհանյանը։

Նիհարելու ևս մեկ գաղտնիք

Շատերը տոներից հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին քաշը: Նիհարելու խնդիրը լուծելու համար բեռլինյան Charité կլինիկայի հետազոտողները՝ Միքայել Բոշմանի գլխավորությամբ, առաջարկում են հատուկ մոտեցում, որը ցանկացած դիետա դարձնում է ավելի արդյունավետ: Մեթոդի ամբողջ էությունը կայանում է մեկ դյուրին կանոնի պահպանման մեջ: Քաշի նվազման գործընթացը կախված է այն բանից, թե սննդի հետ որքան էներգիա է օգտագործվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի