19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Եվրատեսիլ 2022». Հայաստանը եզրափակչում է

Իտալիայի Թուրին քաղաքում այսօր կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունն, անցավ եզրափակիչ փուլ:

Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10 երկիր է ուղեգիր ստանում դեպի եզրափակիչ: Այսօր Ռոզայի հետ մրցում էին եւս 16 երկրների մասնակիցներ, որոնցից եզրափակիչ անցան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Նիդերլանդները ներկայացնող արտիստները: Քվեարկությանը մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրին, այնպես էլ այսօրվա մասնակից երկրների հեռուստադիտողները:

Մայիսի 12-ին կկայանա «Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որից հետո պարզ կդառնա եզրափակչի ամբողջական պատկերը: Մրցույթի եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին:

Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»- ում Հայաստանը ներկայացում է իր հեղինակած Snap երգով: 21-ամյա երգչուհին, որը ծնունդով Վանաձորից է, պատմում է, որ իր եվրատեսիլյան ստեղծագործությունն իր ապրումների ու դժվար փուլի արդյունքում ծնված երգ է, որն, ըստ Ռոզայի, իր համար այսօր ունի դրական նշանակություն, քանի որ հենց այդ ապրումներն են իրեն բերել «Եվրատեսիլ»:

Իր երգով Ռոզան ցանկանում է ոգեշնչել մարդկանց չհանձնվել, չկոտրվել դժվարություններից ու գնալ իրենց երազանքի հետեւից:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ