15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Չեմ հավատում,որ այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի.Սիմոն Մարտիրոսյանի հուզիչ գրառումը Աղասի Աղասյանի մասին

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը ֆեսբուքյան էջում հրապարակել է երեկ՝ հուլիսի 8-ին, կյանքից հեռացած ծանրորդ Աղասի Աղասյանի լուսանկարն ու կից գրել. «Այսօր կյանքից հեռացավ իմ սիրելի ավագ ընկեր Աղասի Աղասյանը: Քո հետ կապված միայն դրական ու գեղեցիկ հուշեր կմնան ախպերս: Մինչեւ հիմա չեմ հավատում,որ այսքան կյանքով լի մարդը մնաց առանց կյանքի։ Աստված հոգիդ լուսավորի»:  

Գագիկ Ծառուկյանի որդին նշանադրվել է

Երեկ տեղի ունեցավ ավագ որդուս՝ Նվերի և նրա ընտրյալի՝ Արփիի նշանադրության արարողությունը: Դրվեց հայկական ավանդական մի նոր ընտանիքի ձևավորման հիմքը։ Մաղթում եմ, որպեսզի մեր երիտասարդ զույգի միությունն ամուր ու հարատև լինի՝ խարսխված երջանկության, հավատարմության, հանդուրժողականության, անսահման նվիրումի ու ազգային արժեքների պահպանման վրա։ Աստված պահապան մեզ բոլորիս…. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան  

Մահացել է դերասան Սերգեյ Մաղալյանը

Այսօր, 70 տարեկանում կյանքից հեռացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, վաստակավոր արտիստ Սերգեյ Մաղալյանը: Սերգեյ Մաղալյանը ծնվել էր 1948 թվականի օգոստոսի 6-ին, Թբիլիսիում: Սովորել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1984 թվականից Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր։ Նկարահանվել էր հեռուստասերիալներում։ Դասավանդում էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում  

Ի սրտե անսահման երջանկություն ենք մաղթում մեր նորապսակներին. Ռոբերտ Էմմիյանը ճաշել է Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հետ

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հայ լեգենդար մարզիկ Ռոբերտ Էմմիյանը Փարիզում ճաշել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և նրա կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ։ Էմմիյանը ճաշից լուսանկարներ է հրապարակել՝ մակագրելով դրանք․ «Ի սրտե անսահման երջանկություն ենք մաղթում մեր նորապսակներին»։ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հայ լեգենդար մարզիկ Ռոբերտ Էմմիյանը Փարիզում ճաշել է Հայաստանի […]

Ինչպես է Սեյրան Օհանյանի կինը շնորհավորել ամուսնու տարեդարձը

Նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քո հանգստությունը ուժեղ է բոլորի էմոցիաներից, քո լռությունը բարձր է բոլորի խոսքերից, իսկ սառնասրտությունդ կհաղթի ամեն պատերազմ… ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ, ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ»: Գրել է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:   

Աճուրդի կդրվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները հունիսի 28-ին աճուրդի կդրվեն, հաղորդում է Le Figaro պարբերականը: Շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ ինքը՝ Ազնավուրը, 34 տարեկան էր: Նրա նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում: Այս նամակաշարից պահպանվել է […]

Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ. Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից /տեսանյութ/

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ: Թվիթերի իր միկրբլոգում Մխիթարյանը լուսանկար է տեղադրել կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ պսակադրության արարողությունից և գրել.  «Ամուսնացիր և մնա ինձ հետ ընդմիշտ»:  

Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր. «Daily Mail»-ը պատմել է Մխիթարյանի հարսանեկան արարողությունից

Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Բեթի Վարդանյանի հետ, ով «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստրն է։ Այս իրադարձությանն անդրադարձել է նաև «Daily Mail» պարբերականը․ «Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր։  Հարսնացուն՝ Բեթի Վարդանյանը, հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն […]

Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ըստ տեղեկությունների, այսօր կամուսնանա: 30-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը  գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Հարսանեկան արարողությունը, ըստ մամուլի՝ տեղի է ունենալու Հայաստանից դուրս: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի