14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԴԵՄՔԵՐ

Հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ. Ռաֆայել Երանոսյան

Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր աշխատավարձից պահում է արվել: «2005 թվականից աշխատում եմ Պետական Թատրոնում՝ որպես դերասան: Իմ աշխատավարձը միշտ եղել է 63 հազար դրամ ու երբեք չի ավելացել: Այսօր ես տեղեկացա, որ հարկադիրը իմ աղքատավարձից թաքուն պահել է 7500 դրամ», – գրել է դերասանը:

Շառլ Ազնավուրի որդին ընտանիքով տեղափոխվել է Հայաստան

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլան և կինն այս մասին տեղեկացրել են Գյումրիում՝ լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն տեղափոխվել ենք, Հայաստանում ենք ապրում»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝  Քրիստինա Սարկիսյանը: «Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցն […]

Ծաղրել են Մեհրիբան Ալիեւային /տեսաշար/

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընտանիքի հետ հանգստի է մեկնել Շամախի: Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Ինստագրամի իր էջում հանգստից լուսանկարներ է հրապարակել: Օգտատերերը Մեհրիբան Ալիևային շփոթել են նրա որդու հետ՝ հեգնելով վերջինիս. «Նախագահի որդին ինչքան է նիհարել ծառայությունից հետո»,-գրել է օգտատերերից մեկը»: «Ես էլ մտածում էի Ալիևի տղան է»: Նկատենք, որ Մեհրիբան Ալիեւայի […]

Թուրք զինվորները դեռ ծարավ են արյան։ Հիմա նրանք Թրամփի «օրհնությամբ» ցեղասպանություն են իրականացնում քրդերի նկատմամբ. Շերը հիշեցնում է

Երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) Twitter-ում ևս մեկ անգամ անդրադարձել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին։ Շերը գրել է, որ մինչ այս նա արդեն տեղյակ է եղել այն մասին, թե ինչպիսին են թուրքերը: Նա իր հետևորդներին հիշեցրել է 1915 թվականին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության մասին։ «Կներեք, որ շարունակում եմ քրդերի վերաբերյալ գրառումներ անել, բայց երբ 11 […]

Ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ֆեյսբուքում հրապարակել է ամուսնու քնած լուսանկարը, ինչ սոցցանցում լայն արձագանք է գտել: Լուսանկարին անդրադարձել է նաեւ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը նշելով.  «Նախ ասեմ, որ վերջին ղեկավարը, ում օրոք ես լիովին երջանիկ եմ ապրել, եղել է Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը: Մինչ իմ մասին տհաճ ու վատ սերիալի պես կրկնվող հիմարություններ լսելը՝ շտապեմ ասել, որ ո՛չ նախորդ, ո՛չ որեւե ուրիշ իշխանությունից չեմ ստացել ոչինչ, ինչը տալիս է ինձ մի հիասքանչ ազատության զգացում գրելու այս ամենը: Ու այդպես կլինի միշտ: Հիմա գլխավորի մասին: Իմ շատ ընկերներ,  քաշվել են Ֆեյսբուքի երեսից: Ոմանք նույնիսկ բաժանվեցին: Ես չեմ ուզում, որ թշնամին իմանա, որ հենց հիմա իմ երկրի համար մեկ դեմքը  քնած է: Գիտեմ, հիմա կասեք… Շտապեմ պատասխանել, թե ինչու եմ «լռել Սերժի վախտ»: Անկեղծ, երբեք նրան քնած չեմ տեսել»:

Նիհարելու ևս մեկ գաղտնիք

Շատերը տոներից հետո չեն կարողանում վերականգնել իրենց նախկին քաշը: Նիհարելու խնդիրը լուծելու համար բեռլինյան Charité կլինիկայի հետազոտողները՝ Միքայել Բոշմանի գլխավորությամբ, առաջարկում են հատուկ մոտեցում, որը ցանկացած դիետա դարձնում է ավելի արդյունավետ: Մեթոդի ամբողջ էությունը կայանում է մեկ դյուրին կանոնի պահպանման մեջ: Քաշի նվազման գործընթացը կախված է այն բանից, թե սննդի հետ որքան էներգիա է օգտագործվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի