01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԴԵՄՔԵՐ

Արմեն Թութունջյանին կհուղարկավորեն Երևանի քաղաքային պանթեոնում

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիսի 8-ին, 73 տարեկանում, կյանքից հեռացել է հայ ջազային երաժիշտ, թմբկահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ, «Չիկոն և ընկերները» ջազային խմբի գեղարվեստական ղեկավար, հեռուստահաղորդավար Արմեն Գրիգորի Թութունջյանը: Ցավակցում ենք սիրված երաժշտի հարազատներին և երկրպագուներին: Արմեն Թութունջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 10-ին, […]

Դեռ երկար կհիշեմ․ Թիմաթին կիսվել է /տեսանյութ/

Երեկ երեկոյան Երեւանում՝ Հանրապետության հրապարակում, կայացավ Թիմաթիի բացօթյա համերգը:  Համերգից հետո Թիմաթին Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել համերգից ու գրել․ «Ինձ համար մարդկանց տված խոստումը՝ վերադառնալու, միշտ ցանկացած հոնորարից ավելին է։ Այդ պատճառով 15 տարվա բեմական գործունեության ընթացքում համերգներ չեն չեղարկվել: ԵՐԵՎԱՆ… Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ: Հրավիրելով ձեզ՝ ես ակնկալում էի, որ […]

Քաղաքապետը ցավակցել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը  սիրված ջազմենԱրմեն Թութունջյանի մահվան կապակցությամբ   Ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ, սիրված ջազմեն Արմեն Թութունջյանը, ով իր մեծ ներդրումն է ունեցել հայկական ջազային արվեստի զարգացման, տարածման գործում: Ցավակցում եմ Արմեն Թութունջյանի ընտանիքին, հարազատներին, հայկական ջազի սիրահարներին ու երկրպագուներին:

Չեմ լսել, որ իրա տնեցիք հարուստ են. գեղեցկուհի Շուշանին

Ապրես Շուշան Երիցյան, հալալա քեզ։ Էրեկ հայ մոդել ու իմ ֆռենդուհի, գեղեցկուհի Շուշան Երիցյանը հաղթել է ԱՊՀ գեղեցկուհիների մրցույթում, իհարկե, ոչ մեկ չգովեց էս աղջկան ու, հակառակը, փորձեց, ցեխ շպրտել, բայց մի բան կասեմ. էս աղջիկը նպատակասլացության շնորհիվ, աշխատասիրության շնորհիվ առաջա գնում ու գիտի՝ ինչ է ուզում ինքը։ Էս աղջիկը էն աղջիկնա, որ ես երբեք […]

Մահացել է Արմեն Թութունջյանը

Այսօր՝ հունիսի 8-ին, կյանքից հեռացել է հայտնի ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Արմեն Թութունջյանը ծնվել է 1944 թ. հունվարի 28-ին Երևանում: Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ էր, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ։ Նա համարվում է հարվածային գործիքներ նվագելու ակադեմիական ուսուցանման հիմնադիրը Հայաստանում։ 1986-1992 թթ. նվագել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1994 թ. ԱՄՆ-ի պետդեպարտամենտի «Open […]

Պուգաչովան սրտի նոպա է ունեցել․ դուստրը պատմում է

Ռուս հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան սրտի նոպա է ունեցել ու տեղափոխվել հիվանդանոց։ Այդ տեղեկությունները հաստատել է նրա դուստրը՝ Քրիստինա Օրբակայտեն։ Նա ասել է, որ մայրն անգամ իրենից է փորձել թաքցնել, որ հիվանդ է։  «Մայրս սրտի նոպա է ունեցել, բժիշկը Լոնդոնից ժամանել է ու նրան հոսպիտալացրել»,- ասել է Օրբակայտեն։   Պուգաչովայի բժիշկը՝ Ամիրան Շոթաեւիչը, ասել է, […]

«Պաշտոնյաները տժժացել են Տիմատիի տակ». Հրապարակ

Երեկ՝ հունիսի 7-ին, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի կրտսեր դստեր՝ Սվետայի հարսանիքն էր։ Նա նախորդ տարի նշանվել էր եղբոր համադասարանցու՝ աղմկահարույց պատմություններով հայտնի Ռուբեն Սիմոնյանի՝ «Բոգո» մականունով հեղինակության որդու՝ Հովիկի հետ, որը նաեւ Սամվել Ալեքսանյանի մտերիմն է: Հարսանիքը կայացել է Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում, նորապսակների քավորն էլ օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: Հարսանիքին երգել […]

Մոդել Շուշան Երիցյանը՝ «Միսս ԱՊՀ-2017» /ֆոտո/

Միջազգային «Միսս ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ, մոդել եւ դերասանուհի Շուշան Երիցյանը։ Մրցույթին մասնակցել են 24 աղջիկներ նախկին ԽՍՀՄ երկրներից։  «Սա իմ կյանքի լավագույն օրերից է Անգամ չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում հիմա»,- ասել է Շուշանը լրագրողներին։ Նշենք, որ մրցույթն անց է կացվել Երեւանում, ժյուրիի կազմը բաղկացած է եղել 11 […]

Ջորջ եւ Ամալ Քլունիները երկվորյակ երեխաներ են ունեցել

Լույս աշխարհ են եկել հանրահայտ ամուսիններ Ջորջ եւ Ամալ Քլունիների երկվորյակ երեխաները։ Հայտնի դերասանի ու փաստաբանի ընտանիքում դուստր եւ որդի է ծնվել՝ Էլլան եւ Ալեքսանդրը։ Զույգին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նրանք անչափ երջանիկ են։ Երկուսի համար էլ սրանք առաջին երեխաներն են։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի