18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Մադոննայի նոր սիրեցյալը 26 տարեկան է /ֆոտո/

Մադոննան իր սիրեցյալից` Բրագիմ Զաիբատից բաժանվելուց ընդամենը մեկ ամիս անց նոր սիրելի է գտել: Այս անգամ երգչուհու ընտրյալ դարձել է 26-ամյա պարող Թիմոր Ստիֆֆենսոնը: Նրանց սիրավեպի մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թիմորը լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա, Մադոննան ու նրա երեխաները միասին հանգստանում են: 

Բրիտանացուն ձերբակալել են հագնվել չցանկանալու համար

Բրիտանիայում 54-ամյա Սթիվեն Հոֆը 16 ամսվա ազատազրկման է դատապարտվել հասարակական կարգը խախտելու համար: Տղամարդը պարզապես մերժում է հագուստն ու չի ցանկանում հագնվել: Նույնիսկ դատարանի դահլիճ տղամարդը հրաժարվել է հագնված գնալ, արդյունքում դատավարությունն առանց նրա է ընթացել: Հոֆն ասել է, որ իր մարմինը գեղեցիկ է առանց հագուստի, այդ պատճառով էլ նա հրաժարվում է հագուստ կրել:

Հանրահայտ դերասանն ամուսնացել է 24-ամյա պոռնոաստղի հետ /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի դերասան, 48-ամյա Չարլի Շինն ամուսնացել է չորրորդ անգամ: Նրա ընտրյալը դարձել է 24-ամյա պոռնոաստղ Բրետ Ռոսսին: Հարկ է նշել, որ իր երրորդ կնոջ` Բրուք Մյուլլերից Չարլին բաժանվել է երկու տարի առաջ: Շինն ունի 4 երեխա:

“Միսս Վենեսուելային” սպանել են /ֆոտո/

Վենեսուելայում սպանվել է երկրի գեղեցկության մրցույթի հաղթող, “Միսս Վենեսուելա 2004” Մոնիկա Սպիրը: Գեղեցկուհու հետ միասին սպանվել է նրա նախկին ամուսինը, իսկ նրանց փոքրիկ դուստրը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին: Զույգի մեքենան վնասվել է եւ մնացել ճանապարհին: Տեսնելով մեքենան` հանցագործները հարձակվել են, որպեսզի թալանեն: Մոնիկան եւ ամուսինը փակվել են մեքենայում, սակայն հանցագործները կրակ […]

Աշխարհը եւ Ամանորը շարքից. Լապլանդիա

Լապլանդիան Սանտա Կլաուսի հայրենիքն է։ Այստեղ Ամանորին կարելի է ականատես լինել հիասքանչ տեսարանի. սարերի լանջերից իջնում են ջահակիր դահուկորդները, ամենուր հրավառություն է եւ վառվող մոմերով եղեւնիներ։ Ժամը 12-ին մոտ եղջերուին հեծած գալիս է Սանտա Կլաուսը, բոլորին շնորհավորում ու նվերներ բաժանում։   

Օրիգինալ տոնածառեր /ֆոտոշարք/

Մարդկային երեւակայության արդյունքում ամենահասարակ իրերից կարելի է արվեստի գործեր ստանալ: Այս տոնածառերն էլ կազմել են այնպիսի իրերից, որոնք լրիվ այլ բաների համար են նախատեսված: Այնուամենայնիվ, արդյունքը շատ լավն է եղել, տոնածառերն էլ օրիգինալ են:

”Մեկ էլ տեսար` երկրորդ կեսիս գտա” /վիդեո/

”Մտածում եմ` մեկ էլ տեսար երկրորդ կեսն էլ հայտնվեց, կարող է  լինել այդպիսի բան”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Ջուսը` ներկայացնելով ամանորյա իր ցանկությունները: Իսկ ինչպես է երգչուհին նշում ամանորը, ինչ կերակուր է սիրում ուտել: Մանրամասները` տեսանյութում:

Ե՞րբ սկսեցին տոնել Ամանորը

Ամանորը, որին նաեւ անվանում են Նոր տարի, Նավասարդ, տոն է, որը նշվում է տարբեր  ժողովուրդների  կողմից ընդունված  օրացույցում ընթացիկ  տարվա  վերջին  օրվա  և  հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս Մ.Թ.Ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։ Մեկ տարին  այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջ։  Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի: Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն։ Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։

Ի՞նչն է պակասում /վիդեո/

Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ամանորը դիմում է ընտանիքում, ապա նշում ընկերների հետ: Henaran.am-ին նա պատմեց, որ տարին բավական լի էր, մի շարք ծրագրեր իրական դարձան: Գոհար Գասպարյանը ժամանակ ունենալու դեպքում լինում է նաև խոհանոցում, պատրաստում մայրիկի հետ: Իսկ թե ինչ է ցանկանում նա 2014-ից, դիտեք տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի