27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

LIFE NEWS …

Սեռապես ակտիվ տատիկների համար համացանցում հատուկ կայք է բացվել /16+/

Համացանցում Gransnet անվանումով կայք է բացվել, որտ նախատեսված է սեռապես ակտիվ թոշակառու կանանց համար: Այստեղ 60-անց կանայք քննարկում են իրենց սեռական կյանքը, միմյանց հետ կիսվում փորձով ու խորհուրդներով:  The Daily Star-ի տեղեկացմամբ` կայքում տատիկները իրար խորհուրդ են տալիս տարբեր տեսակի սեքս-խաղալիքներ եւ վայրեր, որտեղ կարելի է դրանք պահել այն ժամանակ, երբ թոռնիկներն այցելության են գալիս:  […]

Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել Արամ MP3-ին

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողություն է մաղթել երգիչ Արամ MP3-ին, ով քիչ անց Հայաստանը կներկայացնի ”Եվրատեսիլ 2014” երաժշտական մրցույթի կիսաեզրափակչում: ”Դու մենակ չես: Հաջողություն Արամ MP3-ին”,-գրել է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: 

Բեն Աֆլեքին մեղադրել են խարդախության մեջ

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքին վռնդել են Լաս-Վեգասի կազինոյից, որտեղ նա բլեքջեք էր խաղում: Utro.ru-ի տեղեկատվության համաձայն` կազինոյի անվտանգության աշխատակիցները մետեցել են դերասանին եւ խնդրել լքել կազինոն, քանի որ նա “չափազանց լավ է խաղում”: Սակայն լուրեր են տարածվել, որ 41-ամյա դերասանը խաղաքարտերի հետ խարդախություն է արել, եւ հիմա Լաս-Վեգասի մի շարք կազինոներ դերասանին արգելված է մտնել: […]

1000 տարի երաշխիքով կոշիկներ են ստեղծվել /ֆոտո/

Բրիտանացի դիզայներ Քրիս Շելլիսը ստեղծել է աշխարհի ամենադիմացկուն բարձրակրունկ կոշիկները: Նա ասել է, որ կոշիկները հազար տարվա դիմացկության երաշխիք ունեն: Կոշիկները պատրաստված են չժանգոտող երկաթից ու արծաթից: Դիզայներն ասել է, որ դիմացկությունից բացի, կոշիկները եւս մեկ շատ կարեւոր արժանիք ունեն` դրանք աշխարհի ամենահարմարավետ կոշիկներն են: Այս կոշիկների մեկ զույգն արժե 1 600 դոլար:

Կոնչիտա Վուրստը խոստովանել է, որ վաղուց ամուսնացած է /ֆոտո/

 “Եվրատեսիլ 2014”-ին Ավստրիայի էքսցենտրիկ ներկայացուցիչ 25-ամյա Կոնչիտա Վուրստը մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը կարմիր գորգին հայտնվել է մարմինը գրկող ճերմակ զգեստով, որը շատերը հարսանեկան զգեստի են նմանեցրել: Super.ru-ին տված բացառիկ հարցազրույցում Վուրստը խոստովանել է, որ արդեն ամուսնացած է եւ ամուսնական մատանին է ցուցադրել:  “Այս զգեստը հատուկ ինձ համար են կարել: Սպիտակաձյունիկի զգեստի նման է, այնպես չէ՞: […]

Մահացել է 31-ամյա թենիսիստուհին

31 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին առաջին ռակեռ Ելենա Բալտաչան: 2 ամիս առաջ թենիսիստուհին հայտնել էր, որ իր մոտ լյարդի քաղցկեղ է ախտորոշվել: ”Ինձ մոտ հայտնաբերվել է լյարդի քաղցկեղ: Այժմ բուժման կուրսեր եմ անցնում եւ անում եմ հնարավորը հիվանդությունը հաղթահարելու համար”,-ասել էր նա մարտ ամսին: Բալտաչան կարիերան ավարտել է 2013 թվականի նոյեմբերին:

Քվեարկեք Արամ MP3-ի օգտին

Այսօր առավոտվանից համացանցը պարզապես հեղեղվել է կոչերով` քվեարկել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանի մասնակից Արամ MP3-ի օգտին: երկրպագուները կոչերն ուղղել են հատկապես սփյուռքահայությանը եւ ընդհանրապես` Հայաստանից դուրս ապրողներին:  Հիշեցնենք, որ ժամեր անց, Երեւանի ժամանակով 23:00-ին, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կմեկնարկի «Եվրատեսիլ 2014» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որտեղ առաջինը ելույթ է ունենալու մեր մասնակից Արամ MP3-ը:

Արամ MP3-ը հաջողություն է մաղթել

”Հաջողություն եմ մաղթում բոլոր մասնակիցներին, հատկապես Սերգեյ Չետկովիչին: Մեծ երեկոն կսկսվի ընդամենը մի քանի ժամ անց”,-twitter-ի իր էջում գրել է Եվրատեսիլ 2014-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ը: Հիշեցնենք, որ մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է այսօր Երեւանի ժամանակով ժամը 23.00-ին Կոպենհագենում: Առաջին կիսաեզրափակչում առաջինը բեմ դուրս կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն, ով կներկայացնի իր “Not Alone” երգը”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի