14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

LIFE NEWS …

Ծնվել է Քիմ Քարդաշյանի որդին /ֆոտո/

  Նախօրեին կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ է եկել հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ ռեփեր Քանյե Ուեսթի որդին։ Քիմը ստիպված է եղել դիմել կեսարյան հատման, քանի որ երեխայի դիրքը սխալ է եղել: Երեխան ծնվել է ժամկետից մի փոքր շուտ՝ 37-րդ շաբաթում, սակայն թե նա, թե մայրիկն իրեն լավ են զգում: Նորածինը զույգի երկրորդ երեխան է։ […]

Գարիկ Մարտիրոսյանի, Պավել Վոլյայի և Մկոյի յուրահատուկ շնորհավորանքը՝ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրվա առթիվ /վիդեո/

Այսօր երգիչ Թաթա Սիմոնյանի ծննդյան օրն է։ Թաթան ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին։ Երգչի Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակվել, թե ինչ օրիգինալ կերպով են երկու տարի առաջ Թաթայի ծնունդը շնորհավորել Գարիկ Մարտիրոսյանը, Պավել Վոլյան եւ Մկոն։

Հայ մասնակիցը դուրս մնաց‎ Голос նախագծից /վիդեո/

Ռուսական Голос նախագծում նախօրեին տեղի ունեցավ քառորդ եզրափակիչ փուլի առաջին մասը։ Մարզիչ Բաստայի թիմից ելույթ ունեցավ մեր հայրենակից Սերգեյ Ուրումյանը, ով կատարեց “Ненавижу” երգը; Սերգեյի հետ եռյակում էին նաեւ մասնակիցներ Յուրի Մելնիկովը եւ Էրա Կաննը։ Արդյունքում Բաստայի տված միավորների եւ հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքով կիսաեզրափակիչ դուրս եկավ Էրա Կաննը, իսկ Սերգեյ Ուրումյանը դուրս մնաց նախագծից։

Օլիգարխ Խաչատուրովը ամուսնալուծությունից հետո հանդիպում է հայուհու հետ /ֆոտոշարք/

44-ամյա ռուսաստաբնակ հայտնի օլիգարխ Դանիել Խաչատուրովը վերջերս մեծ աղմուկով բաժանվեց կնոջից՝ դիզայներ Ուլյանա Սերգեենկոյից։ Եւ այժմ հայազգի գործարարին սկսել են ավելի հաճախ տեսնել հայ ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ։ Օլիգարխը ֆինանսավորել է 39-ամյա ռեժիսորի ֆիլմը, ապա դրա պրեմիերային զույգը բավական մտերիմ է եղել, իսկ երեկույթի ավարտին Խաչատուրովը Մելիքյանին տարել է դեպի մեքենան՝ ուսերին դրած։  

Շոկ. աշխարհի ամենատարեց զույգը

Ամերիկայի ամենատարեց ամուսնական զույգը նշում է ամուսնության 81 ամյակը: Ջոն և Աննա Բեթարները փախել են Նյու Յորք 1932-ին, քանի որ հարսնացուի հայրը ցանկանում էր նրան ամուսնացնել իրենից 20 տարով մեծ մի տղայի հետ: Նա ընդամենը 17 տարեկան էր, Ջոնը՝ 21 եւ ապրում էր հարեւանությամբ։ Այժմ Աննան 98 տարեկան է, Ջոնը՝ 102։ Նրանք ճանաչվել են աշխարհի […]

Որոշ «բոբո ձյաձյաներ»… Արփինեի «այո»-ն

Երգչուհի Արփինե Բեկջանյանը զվարճալի լուսանկար հրապարակել` մակագրելով. Դեկտեմբերի 6-ին ասա` Արփինե Բեկջանյան: Սոխակի ձայնով երգ ասա լսենք: Կարդացեք նաև՝ Որոշ «բոբո ձյաձյաներ» օդերս փակեցին ու վերացրեցին Արփինե Բեկջանյան երգչուհուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի