04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել

Բունդեսլիգայի պաշտոնական կայքն ամփոփել է 15-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները: Քվեարկած երկրպագուների մեծամասնությունը` 74 տոկոսը իրենց ձայնը տվել են Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, փոխանցում է armfootball.com-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Վոլֆսբուրգի» դեմ խաղում (2-1) դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ, ինչի շնորհիվ դորտմունդյան ակումբը հաղթանակ կորզեց մրցավարի ավելացրած վերջին րոպեին: Նշենք, որ երկրորդ տեղը […]

Ինչպես է հաջողում Սեյրան Օհանյանի կինը /ֆոտո/

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ով  ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կինն է, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ և իր հարցազրույցից հատված է հրապարակել. …Դժվար ու պատասխանատու է պաշտպանության նախարարի առօրյան և կյանքը: Եվ նրա ընտանիքը կրում է պատերազմող երկրի տագնապն ու անհանգստությունը: Ես փորձում եմ ամեն փոքր առիթից ուրախություն ստեղծել և նվիրել ամուսնուս ու երեխաներիս: […]

Ռոբոտացված «բժիշկներ»

Արաբական Միացյալ Էմիրություններում այժմ նաև ռոբոտացված բժիշկներ կլինեն, որոնք պատրաստվում են իրական հեղափոխություն իրականացել բժշկության ոլորտում: Այս մասին գրում է ТАСС-ը: Առաջին այսպիսի ռոբոտը թողարկվել է ԱՄԷ Հատտա քաղաքի հոսպիտալում: Այս ռոբոտների աշխատելու հիմնական մեխանիզմը դիստանցիոն կերպով ծառայություններ իրականանցնելն է: «Շնորհիվ այս ռոբոտների՝ բժիշկներն այժմ կարող են հիվանդներին հետազոտել նույնիսկ հեռավորության վրա»,- նշել է հոսպիտալի բժիշկ […]

«Ամենախելացին» Երևանի էլիտար դպրոցից չէ

Henaran.am-ի զրուցակիցը «Ամենախելացին» հեռուստանախագծի քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ փուլերը հաղթահարած և եզրափակչում հայտնված Վոլոդյա Մազմանյանն է: Վոլոդյան Երևանի էլիտար թանկարժեք կրթօջախի աշակերտ չէ. սովորում է Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում: Փայլուն գիտելիքներ, կազմակերպվածություն, մտքի ճկունություն ու սրություն, աշխատասիրություն. սա է հաջողության գրավականը: «Ամենախելացին» նախագծին մասնակցելուց հետո հրավեր ստացավ մասնակցելու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղին: -Վոլոդյա, ո՞րն էր նախագծի ամենահիշարժան […]

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ կրել է վաղամեռիկ սկեսրոջ թագը /ֆոտոշարք/

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը՝  արքայազն Ուիլյամի կինը, Վինձորների թագավորական ընտնաիք մուտք գործելուց հետո առաջին անգամ կրել է վաղամեռիկ սկսերոջ՝ երջանկահիշատակ լեդի Դիանայի սիրած թագը: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը: Մարգարտեպատ ու ադամանդակուռ շքեղ այս թագով Միդլթոնը հանրությանն առաջին անգամ է ներկայացել՝ մասնակցելով Էղիսաբեթ 2-րդի կազմակերպած դիվանագիտական հանդիպում-ընդունելությանը, որը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում: Նշենք, […]

Արարիչը ցույց է տալիս, իսկ դու տեսնո՞ւմ ես /ֆոտոշարք/

Այս փոքրիկ թռչունները ստիպված են միասին լինել, որպեսզի կարողանան պայքարել ցրտի եւ խնդիրների դեմ։ Աներեւակայելի գեղեցկություն ունեցող թռչունների լուսանկարները դիտելիս հասկանում ես՝ միասնությունն ուժ է։  

Արոնյանը մրցում էր Կարլսենի հետ

Շարունակվում է London Chess Classic մրցաշարը: Մեր հայրենակիցը մրցում էր Մագնուս Կարլսենի հետ: Սա մրցաշարի երևի թե ամենասպասված խաղերից մեկն էր և բոլոր երկրպագուները անհամբեր սպասում էին խաղի սկզբին, իսկ հետո էլ արդեն արդյունքներին: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Երկու գրոսմայստերների խաղը ի վերջո ավարտվեց ոչ ոքի: Արոնյանը արդեն հինգ խաղ անընդմեջ այդ նույն արդյունքն […]

Արթուր Աբրահամը գաղտնի ամուսնացել է /վիդեո/

Անձնական կյանքումս արդեն փոփոխություն կա, 6 ամիս առաջ ամուսնացել եմ: Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: «Նրա անունը Մերի է, սովորում է Երևանի պետական համալսարանում: Չէի ցանկանում իմ անձնական հարցերով մամուլը լցնել: Այդ պատճառով չեմ հրապարակայնացնում անձնական կյանքս: Ամուսնացել եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի