08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

LIFE NEWS …

«Իսկ մայրը սպասում է…»․ Ավրաամ Ռուսոն երգ է նվիրել հայ զինվորին /տեսանյութ/

Ռուսական էստրադայի հանրահայտ աստղ Ավրաամ Ռուսոն, ով բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հպարտանում է իր հայկական ծագումով, երգ է նվիրել զինվորին։ «Իսկ մայրը սպասում է…»,- երգում է Ռուսոն։    

Մարտի դաշտում վիրավորվել է դերասան Հայկ Չոմոյանը

«Մեր հերոս ընկեր Հայկ Չոմոյանը: Քաջարի մարտիկ Հայկս, հայ ազգին արժանի զավակ ու տղա մեծատառով: Շուտ ոտքի կանգնես, ես ՀԵՐՈՍ ընկեր ունեմ»: Հավելենք, որ դերասանը կամավոր առաջնագիծ էր մեկնել պատերազմի առաջին իսկ օրից:          

«Չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես․․․ »․ Կարեն Ասլանյանի հուզիչ գրառումը

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ընկերոջ լուսանկարն ու գրել. «Հերոս ջան, չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես, որ շաբաթը մեկ չես զանգելու ու ասես` ո՞ւր ես կորել, այ ախպեր, զանգում եմ, վերցրու: Իմ մանկության ընկեր, իմ դուխով ու լավ ախպեր, չեմ կարող բառերով ասել քո լավ […]

Նա այլեւս չկա: Լերա Կուդրյավցեւան սգում է Արցախում զոհված ընկերոջ մահը

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։ «Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։  

Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին․ Դեն Բիլզերյան

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը թվիթերյան իր էջում աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին և նշել, որ ազգի հետ նրանց թիկունքին է: «Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին: Հպարտ եմ ձեզնով, տղերք, շարունակեք պայքարել»,- գրել է Բիլզերյանը։  Հիշեցնենք, Բիլզերյան եղբայրները […]

«Երկուսիս ամուսիններն էլ Արցախում են… աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, եւ մեր բոլոր տղաները հետ տուն գան». Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն նոր գրառում է արել։ Նա լուսանկար է տեղադրել ընկերուհու հետ, որի ամուսինը եւս Արցախում է։ «Ընկերուհիս՝ իսկական Արցախցի ուժեղ Նարինեն(Նանարը)). երկուսիս ամուսիններն էլ Արցախում են, Արցախում են նաեւ մեր ընկերները, եղբայրները… Բոլոր ուժեղ կանանց, ովքեր հարազատներ ունեն պայքարում, ովքեր կորցրել են, ովքեր սպասում են… ձեր կողքին ենք…աղոթում ենք, որ այս ամենը շուտ ավարտվի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված