05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

«Վարդագույն շրջան»՝ համաշխարհային նորաձեւության մեջ /ֆոտո/

2017-ի գարնան ամենանորաձեւ գույնը լինելու է վարդագույնը՝ իր տարբեր երանգներով։ Վերջերս ավարտված նորաձեւության շաբաթների ամենատարածված գույնը վառ վարդագույնն էր։ Ու չնայած հաճախ վարդագույնին «վերեւից են նայում»՝ գտնելով, որ այն «թեթեւամիտ աղջիկների» գույնն է, սակայն նորաձեւության կերտողները համաձայն չեն դրա հետ։  

Երիտասարդ աղջիկը ցանկանում է դառնալ աշխարհի ամենագեր կինը /ֆոտո/

Տեխասի 27-ամյա բնակուհի Մոնիկա Ռայլին կշռում է 317 կիլոգրամ։ Սակայն նիհարելու փոխարեն նա ցանկանում է էլ ավելի գիրանալ՝ աղջկա նպատակը 450 կգ-ի հասնելն է։ Աղջիկն օրական 8 հազար կալորիա է ընդունում, իսկ նրան այդ հարցում աջակցում է նրա սիրելին, ով կարծում է, որ կինն ինչքան գեր լինի, այնքան ավելի սեքսուալ է։

Ում է պատկանում աշխարհի այս տարվա ամենագեղեցիկ դեմքը /ֆոտո/

22-ամյա Ալյոնա Ռաեւան Կրասնոյարսկից ամենամյա «Աշխարհի ամենագեղեցիկ դեմքը» մրցույթում հաղթող է ճանաչվել։ Մրցույթն անց է կացվել Մոնղոլիայում, դրան մասնակցել են 60 աղջիկներ՝ 60 երկրներից։ Երկրորդ տեղը գրավել է Զամբիայի ներկայացուցիչը, երրորդը՝ Ֆիլիպինների ներկայացուցիչը։

Բոբ Դիլանը Նոբելյան մրցանակի է արժանացել

Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել Է 75-ամյա ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ կատարող Բոբ Դիլանը: Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Դիլանը պարգեւին արժանացել Է «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետական կերպարների ստեղծման» համար: Նշենք, որ 2008 թվականի ապրիլին Բոբ Դիլանն ստացել Է Պուլիտցերյան մրցանակ: Նա արժանացել Է նաեւ Պատվո լեգեոնի շքանշանի եւ Ազատության նախագահական մեդալի, որն ԱՄՆ-ի բարձրագույն […]

Ինչ պայմաններում է ապրում Անջելինա Ջոլին՝ Փիթից բաժանվելուց հետո /ֆոտո/

Հանրահայտ Հոլիվուդյան զույգ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերի տարածումից հետո նաեւ հայտնի դարձավ, որ Ջոլին իրենց 6 երեխաների հետ հեռացել է տնից ու տեղափոխվել ընկերուհու՝ դերասանուհի Դենիզ Ռիչարդսի տուն։ Այն գտնվում է Կալիֆորնիայում՝ փակ թաղամասում։ Տունը խստիվ հսկվում է, թաղամաս մուտք գործում են բացառապես տեղի բնակիչները։ Նշվում է, որ տան համար Ջոլին […]

71-ամյա տղամարդն ամուսնացել է 114-ամյա սիրելիի հետ /ֆոտո/

Չինաստանում արտասովոր հարսանիք է տեղի ունեցել։ 71-ամյա տղամարդն ամուսնացել է իր 114-ամյա սիրելիի հետ։ Զույգը ծանոթացել է տարիներ առաջ՝ ծերանոցում։ Չենն ասում է, որ կնոջը սիրահարվել է առաջին հայացքից եւ հենց նրա հետ է ցանկանում իր մնացած օրերն անցկացնել։   Չենն ասում է, որ մի քանի անգամ ամուսնական առաջարկ է արել կնոջը, սակայն վերջինը մերժել […]

Արթուր Ջանիբեկյանը՝ «Սպիտակ տաղավարում» /վիդեո/

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը  հյուրընկալվել է «Կուլտուրա» հեռուստաընկերության «Սպիտակ տաղավար» հաղորդմանը:

Այս աշնան նորաձեւ հարսանեկան զգեստները /ֆոտո/

Աշունը հարսանիքների համար թերեւս լավագույն շրջանն է, իսկ հարսանիքի գլխավոր բաղադրիչը հարսանեկան զգեստն է։ Աշնանային հարսանեկան զգեստները փոքր-ինչ տարբերվում են ամառայիններին, նույնը հագնել չես կարող, աշնանային զգեստն ավելի ամուր կտորից են կարում, այդքան եթերային չէ։ Ահա թե ինչպիսի զգեստներ են նորաձեւ այս աշնանը։

Ռոման Բագաջիյանի գեղեցիկ ելույթը՝ Голос նախագծում /վիդեո/

Ռուսական Голос նախագծում շարունակվում են կույր լսումների փուլը։ Նախօրեին ելույթ է ունեցել հայազգի մասնակից Ռոման Բագաջիյանը։ Նա կատարել է All Of Me երգը։ Ժյուրիի անդամները հավանել են Ռոմանի կատարումը, նրանցից 3-ը շրջվել են, սակայն Ռոմանն ընտրել է Պոլինա Գագարինային։

2 ամսական փոքրիկն աստղ է դարձել՝ մազերի պատճառով /ֆոտո, վիդեո/

Ջունիոր Կոկս Նունը չնայած դեռ երկու ամսական է, սակայն հասցրել է հայտնի դառնալ, այն էլ՝ իր մազերի պատճառով։ Նրա 32-ամյա մայրը՝ Չելսին, տղայի լուսանկարները տեղադրում է համացանցում, ինչի հետեւանքով էլ փոքրիկն իսկական աստղ է դարձել։ Չելսին պատմում է, որ ուր էլ գնան՝ իրենց անցորդները կանգնեցնում են, սիրում փոքրիկին, ապշում նրա տարօրինակ մազերի վրա։ Բժիշկներն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված