Խայտառակ իրավիճակներ՝ ուղիղ եթերում /տեսանյութ/

Շոու-բիզնեսի վերջին օրերի գլխավոր նորությունը՝ երգչուհի Բեյոնսեն կրկին հղի է, նա իր հղիության մասին հայտնել է՝ Ինստագրամի իր էջում գեղեցիկ լուսանկար տեղադրելով։ Երգչուհին հայտնել է, որ ինքը երկվորյակ փոքրիկների է սպասում։ Բեյոնսեն եւ Jay-Z-ն արդեն մեկ դուստր ունեն՝ Բյու Այվին։ Այժմ զույգը երկվորյակ փոքրիներ կունենա։ Նրանց սեռը դեռ հայտնի չէ։
Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը երգել սկսել է վաղ մանությունից, բայց պրոֆեսիոնալ երգարվեստով սկսել է զբաղվել 2010 թվականից: «Որպես այդպիսին՝ առաջին մեծ բեմն ինձ համար եղել է «Ժողովրդական երգիչ» նախագծի բեմը: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ բեմ դուրս եկա: Ես Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից եմ, բայց 2010-ից տեղափոխվել եմ Երևան: Սովորել […]
Որքան էլ մինիմալիզմը նորաձեւ լինի, քննադատվեն փայլուն, աչքի ընկնող հանդերձները, միեւնույնն է, Elie Saab նորաձեւության տունը ներկայացնում է փայլուն, շքեղ զգեստներ, եւ դրանք միշտ հեքիաթային են։ Այս անգամ էլ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում ներկայացված նոր հավաքածուն շքեղ էր, աչքի ընկնող, հեքիաթային։ Դիզայները շարունակում է միավորել արեւելքի ու արեւմուտքի նորաձեւությունը, եւ դա անում է նուրբ, ճաշակով, […]
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Daily Mail-ի վարկածով ճանաչվել է Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում կայացած՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ուիգան Աթլետիկ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վերոնշյալ հանդիպման ընթացքում դարձել էր գոլի հեղինակ:
Giorgio Armani-ն ներկայացրեց իր նոր հավաքածուն Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա շրջանակներում։ Հանրահայտ դիզայները այս անգամ շեշտադրել էր գույնը, ավելի կոնկրետ՝ նարնջագույնը։ Այն տարբեր չափերով առկա էր հավաքածուի մեծ մասում։
Օրերս տեղի ունեցավ «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանի «Իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակի պրեմիերան: Երգի հեղինակը կանադահայ Գրիգոր Բանանցն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Մնացականյանը: «Երբ երգի հեղինակն ինձ այս ստեղծագործությունն ուղարկեց, որ լսեի, այն ինձ շատ հարազատ թվաց հենց սկզբից: Պետք է ասել՝ ի սկզբանե չէի որոշել, որ այս երգի հիման վրա […]
«Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում հաղթող է Ֆրանսիայի ճանաչվել 24-ամյա ներկայացուցիչ Իրիս Միտտենարը, ով ապագա ատամնանույժ է։ Մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Հայիթիի ներկայացուցիչ Ռաքել Պելիսեն, երրորդը կոլումբացի Անդրեա Տովարն է։ Մրցույթին մասնակցել են գեղեցկուհիներ 85 երկրներից։
Հոլիվուդյան հայտնի դերասան Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է The Sun-ը, 56-ամյա դերասանը մարզումների ժամանակ սրտի հատվածում ուժեղ ցավ է զգացել, նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։ Ավելի ուշ դերասանի ներկայացուցիչները հայտնել են, որ Բանդերասի կյանքին վտանգ չի սպառնում, նա շուտով հիվանդանոցից դուրս կգրվի։
Լիբանանցի դիզայներ Զուհար Մուրադին հաջողվում է այնպիսի հեքիաթային զգեստներ ստեղծել, որոնք պարզապես իդեալական են։ Փարիզի Բարձր նորաձեւության շաբաթվա ընթացքում Zuhair Murad-ը ներկայացրել է նոր հավաքածուն։ Դիզայները հավաքածուում շեշտադրել է կանացիությունը, սեքսուալությունն ու իհարկե՝ աննկարագրելի շքեղությունը։