06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

LIFE NEWS …

Շոկային կադրեր․ անհետացած տղամարդուն գտել են պիթոնի ներսում /ֆոտո, տեսանյութ 16+/

Ինդոնեզիայում 25-ամյա տղամարդուն հանել են 7 մետրանոց պիթոնի ստամոքսից։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը,  Ակբար Սալուբիրոն անհետ կորել էր, երբ մեկնել էր արմավի յուղի բերքը հավաքելու։ Ավելի ուշ տեղացիները այգում հսկայական բիթոնի են հայտնաբերել։ Նրանք դանակով բացել են պիթոնի որովայնն ու այնտեղից դուրս բերել Ակբարին։ Ցավոք, տղամարդն արդեն մահացած է եղել։

Արծվիկի մարտահրավերը վրացի մասնակցին /տեսանյութ/

«Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը շարունակում է իր մարտահրավերները եւ այս անգամ մարտահրավեր է նետել Վրաստանի մասնակցին։ Ֆեյսբուքի իր էջում Արծվիկը գրել է․ «Շարունակում ենք Celebrate Diversity Challenge-ը։ Այս անգամ փորձել եմ կատարել վրացական Moxevis Qalo Tinao երգը, խիստ չդատեք։ Իսկ հաջորդ մարտահրավերն ուղղված է Եվրատեսիլի Վրաստանի ներկայացուցիչ Tako Gachechiladze-ին»։

Իվանկա Թրամփի հարեւանները խիստ դժգոհ են նրանից

Նախքան Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը, նրա դուստր Իվանկա Թրամփն ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում էր Մանհեթենում՝ 10 սենյականոց բնակարանում։ Երբ հայրը որոշեց դստերն իր «աջ ձեռքը» դարձնել, Իվանկան եւ նրա ամուսին Ջարդեդ Կուշները տեղափոխվեցին Վաշինգտոն եւ այնտեղ 5,5 միլիոն դոլար արժողությամբ տուն գնեցին։   Սակայն նոր բնակիչները դեռ չեն հասցրել տեղավորվել իրենց տանը, […]

92 տարեկանում բեմ դուրս գալիս ռիսկի եմ դիմում․ Շարլ Ազնավուրի հարցազրույցը

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը պատրաստվում է ապրիլի 5-ին համերգ ունենալ Կրեմլում եւ համերգից առաջ բացառիկ հարցազրույց է տվել Часкор–ին։ Ազնավուրը պատասխանել է իր ընտանիքի մասին հարցերին ու ասել, որ ընտանիքում իրենց հարաբերությունները շատ մտերմիկ էին, այդ պատճառվ էլ իր  համար կարեւոր է իր պատմությունը, արմատները: Լրագրողը հարցրել է, թե եղել է արդյոք Ազնավուրը Ախալցխայում, որտեղ […]

«Անդրե, տղայավարի հել ու ասա»

Ես չեմ հասկանում՝ ինչի է Անդրեն, հանրապետականի քարոզներին մասնակցելուց (դե համերգներին երգելուց), անընդհատ խուսափում լրագրողներին պատասխան տալուց։ Այ ախպեր, եթե տղայավարի համաձայնվել ես երգես, տղայավարի հել կանգնի ու ասա, որ դու մենակ երգում ես ու չես քարոզում, ասա՝ լավ եմ անում, երգիչ եմ իմ գործն եմ անում, ասա՝ փող եմ աշխտում ու իմ համար կապ […]

Հայտնի երգիչը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում են ռուսական զլմ-ները, 61-ամյա երգիչը ուղեղի կաթված է ստացել, նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Բժիշկները պայքարում են երգչի կյանքը փրկելու համար։

Ռամզան Քադիրովն ու Միխայիլ Գալուստյանը հումորով պատասխանել են ՆԱՏՕ-ին /տեսանյութ/

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հումորիստներ Միխայիլ Գալուստյանի եւ Դմիտրի Գրաչովի հետ միասին պատասխանել են ՆԱՏՕ-ի մասնագետներին, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ ՈՒՀԱ հաղորդաշարը «Կրեմլի քաղաքական գործիք է»։ Նրանք հումորային տեսանյութ են հրապարակել, որում ՆԱՏՕ-ի հայտարարությունը սադրանք են անվանում։     

Մարտահրավերի հետքերով․ «Եվրատեսիլ 2017»-ի Կիպրոսի ներկայացուցիչը երգում է «Երազ իմ երկիր հայրենի» երգը /տեսանյութ/

 Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգ Դեմիրճյանն ընդունել է Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի մարտահրավերը և հրապարակել է «Երազ իմ երկիր հայրենի» երգի կատարումը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի Արծվիկ, ահա իմ պատասխանը քո #CelebrateDiversityChallenge մարտահրավերին։ Երգում եմ հայկական՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգը»։ Հիշեցնենք, որ Արծվիկ Հարությունյանը մարտահրավեր էր նետել «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին՝  երգելու հայկական ազգային երգ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված