01 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

LIFE NEWS …

Օրվա կերպարը․ Ամալ Քլունին՝ Versace-ի զգեստով /ֆոտո/

Հայտնի փաստաբան Ամալ Քլունին երկվորյակ երեխաների լույս աշխարհ գալուց հետո ոչ շատ հաճախ է հանրության առաջ ներկայանում։ Նա եւ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ապրում են Անգլիայում՝ Էլլայի եւ Ալեքսանդրի հետ։  Սակայն օրերս Ամալ Քլունին այցելել է Լոս-Անջելեսում Versace-ի միջոցառմանը։    Ամալը կրել է Versace-ի վինտաժային զգեստներից եւ փայլել է դրանով։   

Լեւոն Արոնյանի կինը պատմել է հարսանիքի մանրամասները

Աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը` շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննա Կաոլին «Ճամփորդ» թերթում կիսվել է հարսանիքի հետ կապված իր խոհերով: «Երբեմն մեծ առաջընթացները երևում են դետալների ու սեփական փորձի վրա։ Հարսանյաց արարողություն կազմակերպելը նմանատիպ մի փորձ էր, որը ցույց տվեց, որ առողջ մրցակցությունը՝ զարգացած տնտեսություն ունենալու առաջնահերթ բաղադրիչը, արդեն գոյություն ունիմեզ մոտ և կներթափանցի նաև […]

Ջիվան Գասպարյանն ու նրա թոռը՝ «Вечерний Ургант» հաղորդմանը (տեսանյութ)

Դուդուկի մեծ վարպետ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը թոռան` կրտսեր Ջիվան Գասպարյանի հետ հյուրընկալվել են «Вечерний Ургант» հաղորդմանը: Երաժիշտները կատարել են «I will not be sad in this world» («Այս աշխարհում ես տխուր չեմ լինի») ստեղծագործությունը;

Նախագահն ու վարչապետը պարել են փոխոստիկանապետի որդու հարսանիքին (տեսանյութ)

Arenanews.am-ի տեղեկություններով ՝ տեղի է ունեցել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի որդու հարսանիքը: Հրաչյա Պողոսյանի հարսանցուն «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի քրոջ դուստրն է: Զույգի նշանադրությունը եղել էր անցած տարի. նրանք երկար տարիներ շփումից հետո որոշել են պաշտոնականացնել հարաբերությունները: Պսակադրությունը տեղ է ունեցել Սաղմոսավանքում: Երեկոյան խնջույքի համար զույգն ընտրել է «Ֆլորենս» ռեստորանը: Հարսանյաց արարողությանը ներկա են […]

Նարեկ Ղևոնդյանն ապշեցրել է ռուսական «Удивительные люди» շոուի ժյուրիին (տեսանյութ)

Ռուսական «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Удивительные люди» շոուի ժամանակ հայազի Նարեկ Ղևոնդյանը զարմացրել է ժյուրիի անդամներին՝ լսած տեքստում տառերն արագ հաշվելով։  Ղևոնդյանը  կարողանում է հաշվել տառերը երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Երիտասարդը եզրափակիչ փուլ է անցել։

Մեգիի նոր՝ «ԵՐԱԶԱՆՔՆԵՐ» տեսահոլովակի շնորհանդեսը

Այժմ արդեն պատանի երգչուհի Մեգիին ներկացավ իր նոր տեսահոլովակով ՝  ՛՛Երազանքներ՛՛: Երգի հեղինակը և տեսահոլովակի ռեժիսորն է Արմեն Վիրաբյանը, օպերատորը՝ Ռոբերտ Բաբայանը, իսկ երգը գործիքավորել է Վահան Խաչատրյանը: Միջոցառումը տեղի է ունցել ՌոսիաՄոլ՛՛-ի  4-րդ հարկում՝ ՛՛Play space՛՛-ում,ովքեր և հանդիսանում էին գլխավոր գործընկերները: Շնորհանդեսին ներկա էին Մեգիի բոլոր ընկերները, ուսուցիչները, ինչպես նաև այն երեխաները, ովքեր մասնակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված