Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում
 
                        ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 50 ֆուտբոլիստներին, որոնք հավակնում են ընդգրկվել տարվա խորհրդանշական հավաքականում: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կայքը տեղեկացնում է, որ ակումբից 4 ֆուտբոլիստ այդ ցանկում է, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը շատ արդյունավետ էր Եվրոպայի լիգայում»,- գրում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































