20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Սարգիս Հովսեփյանը նոր աշխատանք ունի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը կաշխատի ՛՛Փյունիկի՛՛ մարզչական շտաբում և կօգնի Վարդան Մինասյանին: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի օգնականներն են նաև Արթուր Մկրտչյանը, Վարազդատ Ավետիսյանը և Աշոտ Ավետիսյանը: Սարգիս Հովսեփյանը հավաքականի կազմում անցկացրել է 131 հանդիպում, և նոյեմբերի 14-ին Լիտվայի հավաքականի հետ խաղով նա հրաժեշտ տվեց մեծ […]

Լավագույններից լավագույնները

Ցյուրիխում երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ որոշվեց ոչ միայն 2012 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, այլև ընտրվեց նախորդ տարվա խորհրդանշական հավաքականը: Հավաքականի դարպասապահը Իկեր Կասիլյասն է:  Պաշտպաններն են Մարսելոն, Սերխիո Ռամոսը, Դանի Ալվեսը և Խերարդ Պիկեն: Լավագույն կիսապաշտպաններն են Անդրես Ինիեստան, Խավի Ալոնսոն և Խավին: Խորհրդանշական հավաքականի հարձակվողներ են ընտրվել Ֆալկաոն, Կրիշտիանո Ռոնալդուն և աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:      

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսսին է

Քիչ առաջ ավարտվեց Աշխարհի 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը: ՛՛Ոսկե գնդակն՛՛ այս տարի շնորհվեց արգենտինացի, իսպանական ՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող Լիոնել Մեսսիին: Վերջինս ստանալով մրցանակը շնորհակալություն հայտնեց արգենտինացիներին, իր մարզիչներին, ընտանիքի անդամներին: Լավագույն ֆուտբոլիստը նաև հիշատակեց, որ այս տարի ինքը հաջողություն է ունեցել նաև անձնական կյանքում՝ դառնալով հայր: Հիշեցնենք, որ ՛՛Ոսկե գնդակի՛՛ հավակնորդներից էին Իսպանիայի հավաքականի և […]

Արթուր Աբրահամը Ձմեռ պապիկից կին է խնդրում /վիդեո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկաղ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս տարի Հայաստանում է նշում ամանորը: ”Երկար ժամանակ այստեղ չեմ նշել, հնարավորություն չկար, քանի որ հավաքների էի միշտ լինու և հնարավորություն չի եղել այստեղ նշելու”,-Henaran.am-ի հետ զրույցում ամանորյա ծրագրերի մասին պատմեց Աբրահամը: Այս անգամ Արթուրին հնարավորություն է տրվել և նա ամանորը կդիմավորի ու կտոնի […]

Արոնյանը ՖԻԴԵ-ի ցուցակում երրորդն է

Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանաշյին աղյուսակը։ Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի ուժեղագույն աշխմատիստ Լեւոն Արոնյանը նահանջել է մեկ տեղով եւ զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Առաջին հորիզոնականում նորվեգացի Մագնուս Կարլսենն է, երկրորդում՝ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը։ Լավագույն հարյուրի մեջ կա եւս 4 հայաստանցի. Վլադիմիր Հակոբյան (41-րդ տեղ), Սերգեյ Մովսեսյան (62), Գաբրիել Սարգսյան (79), […]

Մեսսիին հոյակապ առաջարկ արած ակումբի անունը հայտնի է

՛՛Բարսելոնայի՛՛ հարձակվող, արգենտինացի Լիոնել Մեսսիին ռեկորդակիր պայմանագիր առաջարկած ակումբի անունը պարզվել է: Ակումբը Մախալչկայի ՛՛Անժին՛՛ է: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսսիին առաջարկվել էր 250 միլիոնով տեղափոխվել այդ ակումբ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կազմելու էր տարեկան 30մլն եվրո: Սակայն Մեսսին ոչ մի կերպ չի արձագանքել այս առաջարկին: Նշենք նաև, որ վերջերս նա հարցազրույց էր տվել, որտեղ նշել էր, որ […]

Հենրիխի ամանորյա ցանկությունները

Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի ՛՛Շախտյորի՛՛ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն, ինչպես արդեն հայտնել ենք, ուկրաինական ՛՛КОМАНДА” թերթի վարկածով, ճանաչվել է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը հարցազրույց է տվել թերթին:  Ֆուտբոլիստը պատմել է, որ շատ է սիրում հարազատ Երևանը, և ամեն անգամ մեծ սիրով է արձագանքում հավաքականի հրավերներին:  ՛՛Ամենից շատ սիրում եմ հարազատներիս և մտերիմներիս հետ լինել: Ես կարոտում […]

Մխիթարյանը` Ուկրաինայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ

Ուկրաինական ”КОМАНДА” թերթը հարցում է անցկացրել Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 15 թիմերի մարզիչների ու ֆուտբոլիստների շրջանում: Հարցումների արդյունքում 2012-ի լավագույն ֆուտբոլիստ է ընտրվել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ հարցմանը չի մասնակցել հենց ”Շախտյորը”, քանի որ նա բոյկոտել է թերթի աշխատանքները:

Խելացի, շնորհքով աղջիկ է. Արթուր Աբրահամն` իր ընտրյալի մասին

WBO վարկածով աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դեռևս չի ցանկանում հայտարարել, թե ով է նրա ընտրյալը: Այս մասին Արթուրն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Հիշեցնենք, որ շատ էր խոսվում, թե աշխարհի չեմպիոնի սիրած էակը հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն է: Արթուրից հետաքրքրվեցինք, թե իրոք դա այդպես է:  ”Այդ մասին ընդհանրապես ոչ մի […]

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթայից

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ չի պատրաստվում ստանալ Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթան, որի մասին ֆուտբոլիստն  իմացել է լուրերից, քանի որ Հայաստանում չի գտնվում:  “Ես չեմ պատրաստվում ստանալ այդ պարգեւը: Կստանամ այն մրցանակները, որոնք տրվում են արդար եւ ազնիվ մրցակցության  արդյունքում: Մնացածն ինձ չի հետաքրքրում”,-գրել է մարզիկը: Նա ցանկություն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի