08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Հայազգի ֆուտբոլիստը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը

Այսօր Սանկտ-Պետերբուրգի Զենիթը UEFA-ի շտաբ բնակարան է ուղարկել Չեմպիոնների լիգային մասնակցելու իրենց հայտացուցակը:Ընդհանուր հայտացուցակում ընդգրկվել են 56 ֆուտբոլիստներ: Ընդգրկված ֆուտբոլիստների ցանկում է նաև Զենիթի երիտասարդական թիմի խաղացող հայաստանի պատանեկան թիմի խաղացող Արտյոմ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Սիմոնյանը ժամանակին հանդես է եկել Հայաստանի պատանեկան հավաքականներում:

Հենրիխ Մխիթարյանը` ամառային տրանսֆերային պատուհանի լավագույն սանդղակում

Հենրիխ Մխիթարյանը  հայտնվել է GOAL.com-ի կազմած ամառային տրանսֆերային պատուհանի լավագույն սանդղակում: Հայ ֆուտբոլիստը հայտնվել է 18-րդ հորիզոնականում: Լավագույնին որոշելուց հաշվի է առնվել ֆուտբոլիստի տաղանդը, տրանսֆերային գումարը, թիմում կարևորության աստիճանը: Կայքը գրել է, որ Բորուսիան իր համար ռեկորդային գնով ձեռք բերում կատարեց՝ վճարելով 27,5 միլիոն եվրո: Մարզչի կարծիքով հայ ֆուտբոլիստը կարող է փակել Բավարիա տեղափոխված Մարիո […]

Մի շարք ակումբներ հետաքրքրված են Ռոբերտ Արզումանյանով

Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանի հանդեպ մի շարք ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում: Արզումանյանով հատկապես հետաքրքրվում են “Վոլգա”, “Անժի”, “Կրիլյա սովետով” ակումբները: Հայազգի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծացել է Եվրոպայի լիգայի ընտրական փուլում Կիեւի “Դինամոյի” դեմ Արզումանյանի թիմի խաղից հետո: Թեև “Ակտոբեն” այդ խաղում պարտվեց, սակայն Արզումանյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր: Ազումանյանը Ղազախստանի չեմպիոնատի լավագույն […]

Հայաստանի հավաքականի պաշտպանությունը վստահ չի գործում. Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Սեպտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպեն Հայաստանի և Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականները: Խաղից առաջ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխայիլ Բիլեքն ասել է, որ Հայաստանի հետ խաղն իրենց համար շատ կարեւոր է, քանի որ աշխարհի առաջնությանը ուղեգիր նվաճելու խնդիր կա: Մարզիչը նաեւ նշել է, որ ներկայումս Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է, քան Չեխիայի ընտրանին: Բիլեքը, սակայն, ասել է […]

Հասմիկ Պապյանի տարեդարձի ամենամեծ նվերը Հենրիխ Մխիթարյանն է մատուցել /վիդեո/

Հայտնի օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը երեկ նշում էր իր ծննդյան տարեդարձը: Այդ կապակցությամբ արվեստագետ Լևոն Մութաֆյանը շնորհավորել էր երգչուհուն` գրելով. “Այսօր աշխարհահռչակ երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Վիեննահի օպերային թատրոնի պրիմադոննա ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻ Ծննդյան օրն է… Կանանց տարիքը հրապարակավ չեն ասում, ուստի ես էլ չասեմ՝ ընդամենը նշելով, որ մինչև 100-ամյակ երգչուհին այնքան ճանապարհ ունի, ինչքան կպահանջվի […]

Մեսսին կես ժամում երեք գոլ է խփել

“Բարսելոնայի” հարձակվող Լեոնել Մեսինն “Վալենսիայի” հետ հանդիպման ժամանակ կես ժամվա ընթացքում երեք գոլի հեղինակ է դարձել: “Բարսելոնան” Մեսսիի շնորհիվ արդյունքում 3:2 հաշվով հաղթանակ է տարել: Այժմ Իսպանիայի մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը 5 գնդակով գլխավորում է Մեսսին: 

Արոնյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Դորտմունդի Բորուսիան երեկ հաղթանակ տարավ Այնտրախտի նկատմամբ 2:1 հաշվով: Բորուսիայից երկու գոլի հեղինակն էլ դարձավ մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Առաջին գնդակը նա խփեց խաղի 10-րդ րոպեին, երկրորդը` 57-րդին: Գերմանական մամուլը անդրադարձել է Մխիթարյանի խաղին` այն որակելով իբրև փայլուն ու վստահ: Հենրիխի խաղին անդրադարձել է մեր մյուս հանրահայտ սպորտսմենը` շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Նա […]

“Միլանը” դարպասապահ է փնտրում

“Միլանը”,փորձելով ուժեղացնել դարպասապահի դիրքը, հայացքն ուղղել է ֆրանսիական “Այաչոյի” եւ Մեքսիկայի ազգային հավաքականի դարպասապահ Գիլերմոյի Օչոայի կողմը: Ակումբները դեռեւս չեն կարող համաձայնության գալ ֆուտբոլիստի տրանսֆերային գնի շուրջ,քանի որ իտալական ակումբը ցանկանում է վճարել 7 միլիոն եվրո,իսկ ահա ֆրանսիական ակումբը ցանկանում է ստանալ 10 միլիոն եվրո: “Այաչոյի” նախագահ Ալեն Օրսոնին հայտարարել է որ 28-ամյա մեքսիկացուն բաց […]

Առաջին խաղում հաղթեց Կրամնիկը

Երեկ նորվեգական Տրոմսյո քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, ով մրցաշարում կրում է երրորդ համարը, հաղթեց իր հայրենակից Դմիտրի Անդրեյկինին, ով մրցաշարում 21-րդ համարի ներքո էր հանդես գալիս: Երեկվա պարտիայում Անդրեյկինը առավել փորձառու մրցակցին զիջեց 63-րդ քայլում:

Բուքմեյքերները Չեմպիոնների լիգայի ֆավորիտ համարում են

Բրիտանական բուքմեյքերական ընկերությունները 2013-14 Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ են համարում գերմանական “Բավարիային”: Հավանական հաղթողների ցուցակի երկրորդ տեղում “Բարսելոնան” է, երրորդում` Մադրիդի “Ռեալը”:   Ըստ բուքմեյքերների` այս մրցաշարի լավագույն ռմբարկու դառնալու ամենաշատ շանսերն ունի “Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված