07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՍՊՈՐՏ

Նազիկ Ավդալյանը ծանրաքաշ տղա ունեցավ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, գյումրեցի  Նազիկ Ավդալյանը կեսգիշերին արու զավակ է ունեցել “Էրեբունի” բժշկական կենտրոնում: Որդին կշռում է 3 կգ 980 գրամ, հասակը՝ 52 սմ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը: “Քանի որ պտուղը մեծ  էր, դա բարդ ծննդաբերություն է համարվում, բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ: Նազիկն արդեն հիվանդասենյակում է”,-ասաց […]

Առաջին հաղթանակը

Թուրքական Անթալիա քաղաքում շարունակվում է շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաւնությունը: Կայացել է 2-րդ տուրը: 2-րդ տուրում մեր հավաքականը վստահ հաղթանակ է տարել Եգիպտոսի նկատմամբ: Գրանցվել է 3-1 հաշիվը: Հայ շախմատիստներից հաղթանակներ են տարել Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի են խաղացել: 2-րդ տուրի  մնացած խաղերում Ռուսաստանի հավաքականը 3-1 […]

ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել ֆոտոսեսիան

ՖԻՖԱ-ն չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի ֆոտոսեսիան: Իսպանական լրատվամիջոցները պարզել են , որ դրա պատճառն այն է, որ ՖԻՖԱ-ն կասկածում էայն հանգամանքին, որ ֆրանսիացին կնվաճի ՛՛Ոսկե գնդակը՛՛: Բուքմեյկերները ֆավորիտ են համարում ՛՛Ռեալի՛՛ խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին: Անձամբ Ռիբերին վստահ է, որ ինքն է նվաճելու ՛՛Ոսկե գնդակը՛՛:

Ղազարյանը կմնա Ղազախստանում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը պաշտոնապես դարձել է ղազախական ՛՛Շախտյորի՛՛ ֆուտբոլիստ: 25-ամյա խաղացողը ամռանն էր Դոնեցկի ՛՛Մետալուրգից՛՛ տեղափոխվել ՛՛Շախտյոր՛՛, բայց հանդես էր գալիս վարձակալական հիմունքներով: Հիմա հայազգի ֆուտբոլիստը լիիրավ պայմանագիր է կնքել: Պայմանագրի ժամկետը 2 տարի է: ՛՛Շախտյորին՛՛ մնացել է միայն վճարել տարնսֆերային գումարը:

Հայաստանը մեկնարկեց ոչ ոքիով

Թուրքական Անթալիա քաղաքում մեկնարկել է շախմատի տղամարդկանց թիմային աշխարհի առաջնությունը: 1-ին տուրում կայացավ մրցաշարի կենտրոնական հանդիպումներից մեկը: Հայաստանը մրցեց Ռուսաստանի հավաքականի հետ: Գրանցվեց ոչ ոքի՝ 2-2: Բոլոր պարտիաները այստեղ խաղաղ ելք ունեցան: Հայաստանի շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը իր պարտիան ոչ ոքի ավարտեց Կրամնիկի հետ, Մովսիսյանը Կարյակինի, Հակոբյանը Գրիշչուկի, իսկ Սարգսյանը Նեպոմնյաշչիի հետ: Այսօր կկայանա 2-րդ […]

Արտակարգ պատահար. երկրպագուն ընկել է 10 մետր բարձրությամբ տրիբունայից

Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկության ՛՛Այաքս՛՛ – ՛՛Բարսելոնա՛՛ խաղի ժամանակ արտառոց միջադեպ է գրանցվել: Տանտերերի երկրպագուներից մեկը ընկել է 10մ բարձրությունից: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՛՛Այաքսը՛՛ գրավել է մրցակցի դարպասը, իսկ երկրպագուն էլ տոնելուց է եղել գնդակը: Նշվում է, որ տուժածը հոսպիտալացվել է՝ գլխին ստացած ծանր վնասվածքի հետեւանքով:

Երկրպագուները ընտրեցին Մխիթարյանին /վիդեո/

Մյունխենի ՛՛Բավարիային՛՛ պարտվելուց եւ անհաջող խաղից հետո ՛՛Բորուսիան՛՛ պետք է ամեն գնով վերականգներ սասանված հեղինակությունը Չեմպիոնների լիգայում ՛՛Նապոլիի՛՛ դեմ խաղում: Սասանված հեղինակությունը վերականգնելու խնդիր ուներ նաեւ մյունխենյան ակումբի հետ խաղը անհաջող անցկացրած Հենրիխ Մխիթարյանը: Այս անգամ թե ՛՛Բորուսիային՛՛, թե Մխիթարյանին հաջողվեց վերականգնել հեղինակությունը: Տանտերերը գերազանց հանդիպում անցկացրին եւ հաղթեցին 3-1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը անցկացրեց […]

Չեմպիոնների լիգայում մեկնարկում է 5-րդ տուրը

Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 8 հանդիպումով մեկնարկում է 5-րդ տուրը: Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Դորտմունդում, որտեղ ՛՛Բորուսիան՛՛ կընդունի ՛՛Նապոլիին՛՛: Հենրիխ Մխիթարյանի ակումբի համար հանդիպումը հավասարազոր է եզրափակիչի, քանի որ միայն հաղթանակ տանելու դեպքում գերմանական ակումբը կպահպանի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը: F խմբում կկայանա նաեւ ՛՛Արսենալ՛՛ – ՛՛Մարսել՛՛ հանդիպումը: Այստեղ լոնդոնցիները պետք է խնդիրներ չունենան […]

Ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ

Հորդանանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դժբախտ դեպք է գրանցվել: ՛՛Ալ Ֆայսալի՛՛ ակումբի 19-ամյա խաղացող Կուսայ Իմադ ալ Խավալդան մահացել է հենց խաղադաշտում: Ֆուտբոլիստը մահացել է թթվածնի պակասից: Խաղընկերներին չի հաջողվել փրկել ընկերոջը: Երիտասարդ ֆուտբոլիստի մահվան լուրին է արձագանքել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Բլատերը նշել է, որ նմանատիպ դեպք է գրանցվել նաեւ Թունիսում, որտեղ 19-ամյա ֆուտբոլիստուհի է […]

Վարդան Մինասյանը փոշմանե՞լ է

Henaran.am-ի տեղեկություններով, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը իր հրաժարականի մասին նախապես զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Մինասյանը քավոր-սանիկական հարաբերություն ունի Հայրապետյանի հետ: Վերջինս խորհուրդ է տվել, որպեսզի Մինասյանը ուժերը փորձի ակումբային թիմում : Մինչ օրս սակայն որեւէ ակումբից Մինասյանը կոնկրետ առաջարկ չի ստացել: Նա օրերս բարձրաձայն արտահայտվել է, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի