28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Հայազգի մասնագետը մոտ է ֆրանսիական թոփ ակումբներից մեկը գլխավորելուն

Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում 1998թ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած հայազգի Ալեն Պողոսյանը հասկացնել է տվել, որ կարող է գլխավորել ՛՛Մարսելը՛՛, որը առանց մարզիչ է մնացել Էլի Բոպին հեռացնելուց հետո: ՛՛Ես հիմա ակումբ եմ փնտրում եւ ՛՛Մարսելը՛՛ ինձ համար հետաքրքիր տարբերակ է: Այդ ակումբի հանդեպ ես անտարբեր չեմ: Վերջերս ես մոտ էի ՛՛Սոշոն՛՛ գլխավորելու, բայց նրանք […]

Մերոնք ընդգրկվեցին

Ռուսաստանում արդեն սկսել են ֆուտբոլային արձակուրդները, իսկ մասնագետները եւ լրատվամիջոցները շարունակում են ամփոփել  առաջնության աշնանային հատվածը: Ռուսական sportbox.ru կայքը իր հերթին կազմել է ԱՊՀ երկրների խորհրդանշական հավաքականը: Հավաքականի կազմում ընդգրկվել են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ խաղացողներ Արաս Օզբիլիզն ու Յուրա Մովսիսյանը: Կայքը Օզբիլիզի մասին ասել է. ՛՛Օզբիլիզը անցած մրցաշրջանում ՛՛Կուբանի՛՛ լավագույն խաղացողն […]

Ֆուտբոլիստները անհետ կորել են

Արեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրների միջեւ անցկացվող ԿԵՍԱՖԱ-ի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար Էրիթրեայի հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Քենիա: Բայց նրանցից 9 խաղացող, ինչպես նաեւ մարզիչը անհետ կորել են: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Էրիթրայի ֆուտբոլիստները հանուն լավ կյանքի փախչում են հավաքականից: Դեկտեմբերի 3-ին Ուգանդայում անհետացել էին Էրիթրեայի հավաքականի 17 ֆուտբոլիստ: 2010թ. Տանզանիայում նման […]

Թենիսիստուհիների լավագույն հագուստները

Չնայած թենիսի 2013թ. մրցաշրջանը  վաղուց ավարտվել է, բայց մինչ օրս շարունակվում են տարվա ամփոփումը:  Այս անգամ ձեզ ենք ներկայացնում թենիսիստուհիների 10 լավագույն հագուստները, որոնք կրել են 2013թ: Իրենց ճաշակով աչքի են ընկել Սերենա եւ Վենուս Ուիլիամս քույրերը, ռուսաստանցիներ Մարիա Կիրիլենկոն, Ելենա Վեսնինան ու Մարիա Շարապովան, սերբ Աննա Իվանովիչը, Կարոլին Վոզնյացկին Դանիայից, Սլովակիայի ներկայացուցիչ Դանիելա Հանտուխովան, […]

Կավարտվի ֆուտբոլային կարիերան

Կատալոնական ՛՛Բարսելոնայի՛՛ ավագ, լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը մտածում է կարիերան ավարտելու մասին: Նման որոշման պատճառ է հանդիսանում վնասվածքները, որոնք ֆուտբոլիստին խանգարում են անընդհատ խաղալ: 35-ամյա ֆուտբոլիստը այդ մասին արդեն ասել է ակումբում իր ընկերներին: Բացի այդ Կառլես Պույոլը հնարավոր է տեղափոխվի ամերիկյան կամ էլ քաթարյան ակումներից մեկը:

Ֆուտբոլիստին որակազրկել են ՛՛հանուն հայրենիքի՛՛

Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Յոսիպ Շիմունիչը բաց կթողնի աշխարհի առաջնությունը որակազրկման պատճառով: ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել է 10 խաղով: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Որակազրկման պատճառ է հանդիսացել աշխարհի առաջնության անցումային հաղթական խաղից հետո Շիմունիչի արած արտահայտությունը, որը համարվում է նացիստական: Հանդիպման ավարտից հետո Շիմունիչը երկրպագուներին է մոտեցել եւ դիմել նրանց ՛՛հանուն հայրենիքի՛՛ արտահայտությամբ: […]

“Օտչյոտ” են պահանջում

Henaran.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ սպորտի եւ երիտասարդության նախարարության մասնաշենքի առաջին հարկում գտնվող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե այցելող մարզիկները վախենում են բարձրանալ երրորդ հարկ, որտեղ նստում է նախարար Յուրի Վարդանյանը: “Հանդուգն” մարզիկներին անմիջապես ֆիքսում են տեսախցիկներով եւ ներկայացնում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Մինչ Ծառուկյանին հասնելը, սակայն ՛՛օրինախախտները՛՛ մանրամասն “օտչյոտ” են տալիս երկրորդական օղակներին՝ ինչու են բարձրացել […]

Մխիթարյանը չի փոխարինել Գյոտցեին. ինչու ՛՛Բորուսիան՛՛ այլեւս այն չէ

Երեկ կայացած Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից հետո ռուսական մարզական աշխարհը սկսել է բուռն քննարկել ՛՛Զենիթի՛՛ մրցակցին ՝ Դորտմունդի ՛՛Բորուսիային՛՛: Կայքերից մեկը, անդրադառնալով ՛՛Բորուսիային՛՛, գրել է. ՛՛Բորուսիան՛՛, անկասկած, ֆավորիտ է: Վերջինս ուժեղ է հատկապես հարձակման գծում: Լեւանդովսկի-Մխիթարյան, Ռոյս-Բլաշիկովսկի հարձակման գիծ ունեցող թիմը կարող է սարեր շրջել: Հենց հարձակման գծի շնորհիվ ՛՛Բորուսիան՛՛ մահվան խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը, քանի […]

Մարզիկը ավտոբուսից արագ է վազել

Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն, աշխարհի բազմաթիվ ռեկորդակիր, յամայկացի Ուսեին Բոլտը հերթական անհավանական ռեկորդն է գրանցել: Այս անգամ աշխարհի ամենաարագ մարդը 100մ տարածքում գերազանցել է ավտոբուսին:  Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի Ավենիդա Նուեվա դե Խուլիո փողոցում, որը համարվում է աշխարհի ամենալայն փողոցներից մեկը: Պետք է նշել, որ ավտոբուսին գերազանցելու համար Բոլտին մեծ ջանքեր չի պահանջվել:

Ֆուտբոլիստը ամուսնացել է մոդելի հետ

Ռուսաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Դինամոյի՛՛ հարձակվող Ֆյոդր Սմոլովը հայտարարել է, որ ամուսնացել է: Ֆուտբոլիստի ընտրյալը հեռուստահաղորդավարուհի, մոդել Վիկտորյա Լոպիրեւվան է: Նորությունը հայտնել են Սմոլովն ու Լոպիրեւան սոցիալական կայքերի միջոցով: Ավելացնենք, որ հարսանիքը տեղի է ունեցել Մալդիվներում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի