03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մերոնք ընդգրկվեցին

Ռուսաստանում արդեն սկսել են ֆուտբոլային արձակուրդները, իսկ մասնագետները եւ լրատվամիջոցները շարունակում են ամփոփել  առաջնության աշնանային հատվածը:

Ռուսական sportbox.ru կայքը իր հերթին կազմել է ԱՊՀ երկրների խորհրդանշական հավաքականը:

Հավաքականի կազմում ընդգրկվել են նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ խաղացողներ Արաս Օզբիլիզն ու Յուրա Մովսիսյանը:

Կայքը Օզբիլիզի մասին ասել է.

՛՛Օզբիլիզը անցած մրցաշրջանում ՛՛Կուբանի՛՛ լավագույն խաղացողն էր: Հրաշալի տեխնիկան, լավ հարվածը, ստանդարտների իրացումը անտարբեր չթողեց ՛՛Սպարտակի՛՛ ղեկավարությանը, որը չափսոսած  6 միլիոն եվրոն: Կարճ ժամանակ անց Օզբիլիզը հիմնական կազմից դուրս մղեց Մակգիդիին, իսկ հաջորդ տարի նա ավելի առաջատար դերեր է ստանձնելու թիմում՛՛:

Անդրադառնալով Մովսիսյանին՝ կայքը գրել է.

՛՛Մրցաշրջանի լավագույն լեգեոները: ՛՛Սպարտակ՛՛ տեղափոխվելուց հետո Մովսիսյանը մեկնարկեց հետ տրիկով: Չնայած ինչ որ պահ արգելակեց, բայց հետագայում դարձավ թիմի հիմնական հարձակվողը:

Մովսիսյանը կայուն է գործում, որի շնորհիվ ռմբարկուների ցուցակում առաջատարներից մեկն է: Գարնանը հենց նրա խաղից է շատ բան կախված, թե ՛՛Սպարտակը՛՛ որ հորիզոնականում կհայտնվի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ