11 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Ֆուտբոլիստին որակազրկել են ՛՛հանուն հայրենիքի՛՛

Խորվաթիայի ազգային հավաքականի պաշտպան Յոսիպ Շիմունիչը բաց կթողնի աշխարհի առաջնությունը որակազրկման պատճառով: ՖԻՖԱ-ն ֆուտբոլիստին որակազրկել է 10 խաղով: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Որակազրկման պատճառ է հանդիսացել աշխարհի առաջնության անցումային հաղթական խաղից հետո Շիմունիչի արած արտահայտությունը, որը համարվում է նացիստական:

Հանդիպման ավարտից հետո Շիմունիչը երկրպագուներին է մոտեցել եւ դիմել նրանց ՛՛հանուն հայրենիքի՛՛ արտահայտությամբ: Երկրպագուներն էլ պատասխանել են.

՛՛Պատրաստ ենք՛՛:

Այս արտահայտությունները անում էին խորվաթ նացիստները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը դա դիտարկել է վիրավորանք եւ որակազրկել ֆուտբոլիստին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ