12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՍՊՈՐՏ

FIFA.Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով

Այսօր  FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային ցուցակը: Նախորդ ամսվա համեմատ Հայաստանի հավաքականը նահանջել է 11 հորիզոնականով եւ զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի հավաքականն անցկացրել է մեկ ընկերական հանդիպում` զիջելով Ռուսաստանի հավաքականին 0:2 հաշվով: Եվրո-2016-ի որակավորման փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցները զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները. Պորտուգալիա- 4, Դանիա- 22, Սերբիա- 28, Ալբանիա- […]

”Ղազախստանի առաջնությունը 2 անգամ հզոր է Հայաստանի առաջնությունից”.Եդիգարյան

Ղազախական ”Կայրաթի” կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ղազախական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ տեղի առաջնությունը ավելի ուժեղ է Հայաստանի առաջնությունից: ”Ղազախստանի առաջնության մակարդակը 2 անգամ բարձր է հայկականից: Դա որոշվում է ինչպես ֆինանսական կողմով, այնպես էլ լեգենոներների որակով: Օրինակ` ”Կայրաթում” ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի խաղացողները կենտրոնանան միայն ֆուտբոլի վրա, եւ չշեղվեն կենցաղային խնդիրների ուղղությամբ: Լրագրողները, […]

Հավակնորդների մրցաշար. Անանդ-Արոնյան

Այսօր Խանտի Մանսիսկում կմեկնարկի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: 8 գրոսմայստերներ երկու շրջանով կորոշեն հաղթողին, ով էլ կմրցի նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ չեմպիոնի կոչման համար: 1 տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Անանդի հետ: Մյուս պարտիաներում Անդրեյկինը կմրցի Կրամնիկի, Կարյակինը` Սվիդլերի, Մամեդյարովը` Տոպալովի հետ: Պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17.00-ին:

”Սպարտակի” խաղացողները չեն շփվել լրագրողների հետ. Կարպինը խայտառակություն է համարել կատարվածը

Մոսկվայի ”Սպարտակի” ամբողջ կազմը ”Տոսնոյի” դեմ խաղից հետո հեռացել է մարզադաշտից` չպատասխանելով լրագրողների որեւէ հարցի: Նրանց հետ մարզադաշտը լքել է գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի գավաթում ”Սպարտակը” լրացուցիչ ժամանակում 0-1 հաշվով պարտվել էր Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող թիմին եւ դուրս մնացել խաղարկությունից: Կարպինը մինչ այդ նշել էր.”Սա խայտառակություն է: ”Սպարտակը” ցանկացած վիճակում պետք […]

Հայ շախմատիստները 1 միավոր են զիջում առաջատարին

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հրանտ Մելքումյանը ոչ ոքի ավարտեց իր պարտիան Վլադիմիր Հակոբյանի հետ: Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Արման Փաշիկյանի հետ խաղում: Մելքումյանը, Հակոբյանը եւ Սարգսյանը ունեն 6.5-ական միավոր եւ 1 միավորով են ետ մնում մրցաշարի առաջատար Ալեքսանդր Մոիսենոկոյից: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

”Սպարտակը” անսպասելիորեն դուրս մնաց գավաթի խաղարկությունից

Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մոսկվայի ”Սպարտակը” հանդիպեց ”Տոսնոյին”: Մոսկովյան ակումբի մեկնարկային կազմում էին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը: Մովսիսյանը փոխարինվեց 71-րդ րոպեին, իսկ Օզբիլիսը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին ”Տոսնոյի” ֆուտբոլիստները դարձան գոլի հեղինակ եւ հաղթանակ տոնեցին ընդհանուր դիմակայությունում: ”Սպարտակը” անսպասելիորեն դուրս մնաց […]

Ռոջեր Ֆեդերերը նորից կդառնա զույգ երեխաների հայր

Հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը եւ նրա կինը` Միրոսլավան, պատրաստվում են ծնող դառնալ երկրորդ անգամ: Այդ մասին մարզիկը գրել է Թվիթերի իր էջում: ”Միրկան եւ ես ուրախ ենք կիսավել նորությամբ, որ մեր դստրերը` Մայլան եւ Շարլին 2014 թ.-ին կդառնան ավագ քույրեր: Ուրախ տոներ”,-գրել էր Ֆեդերերը նախորդ տարվա դեկտեմբերին: Ոչ ոք սակայն չէր սպասում, որ նրանք նորից […]

Ռուսաստանը մեդալների 2 ռեկորդ է սահմանել պարաօլիմպիական խաղերում

Ռուսաստանի հավաքականը մեդալների քանակով 2 ռեկորդ է սահմանել Պարաօլիմպիական խաղերում: Ռուսաստանցիները նվաճել են ռեկորդային թվով ընդհանուր մեդալներ, ինչպես նաեւ առանձին վերցրած ոսկե մեդալներ: Այժմ Ռուսաստանի պարաօլիմպիական հավաքականը ունի 16 ոսկե մեդալ, իսկ մեդալների ընդհանուր քանակը հասնում է 46-ի: Սոչիում ընթացող Պարաօլիմպիական խաղերին մասնակցում են 500 մարզիկներ, որոնք ունեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ: 

Երկրպագուները ծեծելով սպանել են մրցավարին

Աֆրիկայում ֆուտբոլի երկրպագուների զայրույթը ողբերգական հետեւանք է ունեցել մրցավարի համար: Գանայի երկրորդ դիվիզիոնում ”Գոլդ Սթարս” եւ ”Նաա Ջո Յունյաթեդ” թիմերի հանդիպման ընթացքում երկրպագուները ներխուժել են խաղադաշտ եւ ծեծել եզրային մրցավարին: Քվամե Անդո Կեյը տեղափոխվել է հիվանդանոց: Հետազոտությունից հետո մրցավարը ուղարկվել է բուժվելու տնային պայմաններում: Սակայն հաջորդ օրը նա մահացել է: Գանայի ֆուտբոլի ֆեդերացիան քննում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի