13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՍՊՈՐՏ

”Մխիթարյանը չտեղափոխվեց ”Լիվերպուլ”,քանի որ…”.Ռոջերս

Անգլիական ”Լիվերպուլ” ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Բրենդեն Ռոջերսը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, ով ամռանը անգլիական ակումբի փոխարեն նածընտրեց տեղափոխվել գերմանական ”Բորուսիա”: ”Մխիթարյանը տեղափոխվեց ”Բորուսիա”, քանի որ ”Լիվերպուլը” հանդես չէր գալիս Չեմպիոնների լիգայի խաղարկությունը”,-The Daily Mail-ին է հաղորդել է Ռոջերսը` հավելելով, որ լավագույն ֆուտբոլիստները ցանկանում են խաղալ լավագույն մրցաշարերում: Մխիթարյանը ուկրաինական ”Շախտյորից” […]

Հավակնորդների մրցաշար.Տոպալով-Արոնյան/ուղիղ/

Այսօր կայանում են շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Առաջին 2 տուրերում Լեւոն Արոնյանը նախ զիջեց Անանդին, իսկ երեկ հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին: Այսօր նրա մրցակիցն է Տոպալովը: Պարտիային կարող եք հետեւել այստեղ:

”Խաղընկերները Մովսիսյանին եւ Բարիոսին գնդակ չեն մատակարարում”.Գաբուլով

Մոսկվայի ”Սպարտակի” նախկին կիսապաշտպան Յուրի Գավրիլովը հարցազրույց է տվել, որում խոսել է ակումբի հարձակվողներ Յուրա Մովսիսյանի եւ Լուկաս Բարիոսի խաղի մասին: ”Իսկ ինչպե՞ս կարելի է գոլի հեղինակ դառնալ, երբ խաղընկերները Մովսիսյանին եւ Բարիոսին չեն մատակարարում գնդակներով: Հարձակվողները կախում ունեցող խաղացողներ են, միայնակ գոլ ստեղծելը նրանց համար բարդ է: Իսկ երբ ոտքերից կախված են մրցակցի պաշտպանները, […]

Հավակնորդների մրցաշարում Արոնյանի մրցակիցը կլինի Տոպալովը

Այսօր շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Վեսելին Տոպալովի հետ: Տուրի մյուս պարտիաներում Անդրեյկինը կխաղա Կարյակինի հետ, Սվիդլերը`Կրամնիկի, իսկ Մամեդյարովը` Անանդի հետ: Հիշեցնենք, որ երեկ Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին: Այժմ Արոնյանը ունի 1 միավոր եւ 0.5 միավորով է ետ մնում Անանդից, Սվիդլերից և Կրամկինից:

Շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից լավագույնը Մելքումյանն է

Երեւանում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: Չեմպիոն հռչակվեց ռուս Ալեքսանդր Մոտիլեւը, ով վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Դավիդ Նավարայի հետ։ Հավելենք, որ Եվրոպայի երևանյան առաջնության, հատկապես՝ հայ շախմատիստների մասով արդյունքների մասին ամփոփիչ կտեղեկացնենք ավելի ուշ։ Նշենք, որ առաջին 23 տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան հաջորդ տարի մասնակցել Աշխարհի Գավաթի խաղարկությանը։ Հայաստանի […]

Սեքսուալ մոդելը սպառնում է լքել Մարիո Գյոտցեին/ֆոտո/

Մոդել Անն-Կատրին Բրյոմելը եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն կարող են բաժանվել ֆուտբոլիստի նոր ընկերուհու պատճառով: Լուրերի համաձայն, Բրյոմելը խանդում է իր սիրելիին մի աղջկա, ով ուղեկցում է Գյոտցեին ռեստորաններ: Մոդելը սպառնացել է բաժանվել Գյոտցեից, ինչը այդքան էլ չի տխրեցրել կիսապաշտպանին:

Մանուչարյանը դուբլի հեղինակ է դարձել եւ հաղթանակ պարգեւել ”Ուրալին”/վիդեո/

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում ”Ուրալը” սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է ”Թերեքին”: ”Ուրալի” կազմում դուբլի հեղինակ է դարձել Էդգար Մանուչարյանը, ով փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին: Մանուչարյանը աչքի է ընկել 88-րդ եւ 93-րդ րոպեներին:

Զավեն Բադոյանը փորձաշրջան է անցնում ”Գոմելում”

Հայազգի կիսապաշտպան Զավեն Բադոյանը փորձաշրջան է անցնում բելառուսական ”Գոմելում”: Football.by-ը հայտնում է, որ 24-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ”Գոմելի” մարզմանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ”ԲԱՏԷ”-ն, որին պատկանում են ֆուտբոլիստի իրավունքները, ակումբ է փնտրում նրա համար:

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին

Այսօր շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2 տուրում Լեւոն Արոնյանը հաղթանակ տոնեց ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ պարտիայում: Տուրի մյուս պարտիաներում Տոպալովը ոչ ոքի խաղաց Անանդի հետ, Սվիդլերը հաղթեց Անդրեյկինին, իսկ Կրամնիկ-Կարյակին պարտիան դեռ ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ 1 տուրում Արոնյանը պարտություն էր կրել Անանդից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի