16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

”Ղազախստանի առաջնությունը 2 անգամ հզոր է Հայաստանի առաջնությունից”.Եդիգարյան

Ղազախական ”Կայրաթի” կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ղազախական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ տեղի առաջնությունը ավելի ուժեղ է Հայաստանի առաջնությունից:

”Ղազախստանի առաջնության մակարդակը 2 անգամ բարձր է հայկականից: Դա որոշվում է ինչպես ֆինանսական կողմով, այնպես էլ լեգենոներների որակով: Օրինակ` ”Կայրաթում” ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի խաղացողները կենտրոնանան միայն ֆուտբոլի վրա, եւ չշեղվեն կենցաղային խնդիրների ուղղությամբ:

Լրագրողները, երկրպագուները եւ ընկերներս մշտապես հետաքրքրվում են ”Կայրաթի” գործերով: Ավելին, որոշ երկրպագուներ պատրաստվում են գալ ”Կայրաթի” եվրագավաթների խաղերին”,-նշել է Եդիգարյանը Vesti.kz-ի հետ հարցազրույցում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ