25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից ու հեռանալ երկրից

Ճանաչված շախմատիստ Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից, շախմատի իր դպրոցից ու նույնիսկ հեռանալ Հայաստանից: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գագիկ Սարգսյանը: Նա բացատրեց, որ բանն այն է, որ Երեւանի քաղաքապետարանը դպրոցի տնօրենի մրցույթ է հայտարարել, որին Վահանյանը չի կարող մասնակցել […]

Արթուր Վանեցյանը շնորհավորել է

Բոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ: Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր […]

Ուշագնաց է եղել ուղիղ եթերում /տեսանյութ/

Կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի բրազիլացի վոլեյբոլիստուհի Ժակլին Կարվալյոն ուշագնաց է եղել ուղիղ եթերում։ Բրազիլիայի Սուպեր լիգայի ընթացքում, լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ վերջինս ուշագնաց է եղել։ Տեսանյութը՝ այստեղ

Որքա՞ն գումար կհատկացնի Կառավարությունը «Հայաստանի շախմատի ֆեդերացիային»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօրվա Կառավարության նիստում ներկայացնելով «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հ/կ-ին գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը՝ նշեց, որ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնատի տիտղոսի համար ծավալվող պայքարին: «Այդ պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն […]

Գլխավորը մեզ համար աշխարհի առաջնությանը լավ պատրաստվելն է. Լևոն Ջուլֆալակյան

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով, ազգային ընտրանին կարող էր ավելի լավ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում: «Հավաքականը Բուխարեստում 10 մարզիկով մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Նվաճեցինք 2 բրոնզե մեդալ` 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը և 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Երկուսն էլ լավ գոտեմարտեր անցկացրեցին և մոտ էին ավելի բարձր արդյունքների հասնելուն: Բայց […]

Սպորտի նախարարությունը պատասխանում է Արթուր Գևորգյանին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցմանը՝ այն որակելով «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ»: Այս կապակցությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք […]

Կրակոցներից մահացել է Երևանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղևոնդյանը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, սպանություն և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Ապրիլի 15-ին «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ –ից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով իրենց մոտ է տեղափոխվել 1993 և 1996 թվականներին ծնված երկու երիտասարդ: 1996 թվականին ծնված երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցում […]

ՀՀ սպորտի նախարարությունը կասեցրել է Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը. Արթուր Գևորգյան

ՀՀ սպորտի նախարարությունը կասեցրել է Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը, Facebook-յան իր էջում հայտարարել է Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը։   «Հայաստանի օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը վերջնականապես հաստատեցին այն իրողությունը, որ ծառայում են մեկ անձի շահերին և նրա քմահաճույքների կատարմանը: Այսպես, ՀՀ սպորտի նախարարությունից ստանում եմ գրություն, որով ասվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի […]

Վտանգի տակ է հայտնվել 2019 թվականի ապրիլի 18-ից 21-ը Երևանում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի խմբերն իրենց մարզումներն անցկացնում են Հայաստանի խուլերի միավորման մարզադահլիճում: Նախարարության կողմից մարզադահլիճի վարձակալման համար տրամադրված գումարը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցը սահմանված կարգով և ժամանակին փոխանցում է խուլերի միավորմանը: Սակայն այդ կազմակերպության ղեկավարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի