05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որքա՞ն գումար կհատկացնի Կառավարությունը «Հայաստանի շախմատի ֆեդերացիային»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօրվա Կառավարության նիստում ներկայացնելով «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հ/կ-ին գումար հատկացնելու վերաբերյալ նախագիծը՝ նշեց, որ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շախմատի համաշխարհային եռակի չեմպիոն, աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Լևոն Արոնյանը պատրաստվում է աշխարհի չեմպիոնատի տիտղոսի համար ծավալվող պայքարին:

«Այդ պայքարին պատշաճ մասնակցության համար անհրաժեշտություն է առաջացել «Հայաստանի շախմատի ֆեդերացիա» հ/կ-ին հատկացնել 133.200 դոլար»,- նշեց Գ. Ղազարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը նման մրցաշարեր ֆինանսավորելու պատմություն ունի՞, թե՞ առաջին դեպքն է։

Նախարարը պատասխանեց, որ առաջին անգամ է, երբ կառավարությունը նման մեծ գումար է հատկացնում կոնկրետ մարզիկի համար։

«Պետական աջակցություն է տրվում ազգային ֆեդերացիաներին, օլիմպիական և ոչ օլիմպիական երեք մարզաձևերին, որի մեջ մտնում է նաև շախմատը, սա աննախադեպ է»,- ընդգծեց նախարարը։

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի դպրոցի ընդհանուր վիճակին, վարչապետը սպորտի նախարարին հորդորեց անցնել գործնական քայլերի, որպեսզի մարզադպրոցը բերվի պատշաճ վիճակի։

Նա նաև հանձնարարեց աշխատանքների վերաբերյալ տեղյակ պահել Արթուր Ալեքսանյանի ներկայացուցիչներին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ