Արթուր Վանեցյանը շնորհավորել է
Բոսնիայում ավարտված ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցակցված Զարգացման մրցաշարի հաղթող ճանաչված Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներին ու մարզիչներին շնորհավորելու համար ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանի հետ և մաղթել հավաքականի ֆուտբոլիստներին և մարզիչներին նորանոր հաջողություններ ու ավելի վառ հաղթանակներ:
Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային երկու խաղերում մեր ընտրանին 0:0 հաշվով էր ավարտել Բոսնիայի ու Հերցեգովինայի և Չեռնոգորիայի դեմ հանդիպումների հիմնական ժամանակը և երկու դեպքում էլ հաղթել 11-մետրանոց հարվածաշարերում, իսկ վերջին խաղում 2:0 հաշվով հաղթել էր Ջիբլարթարի իրենց հասակակիցներին:
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյան