28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանի դրոշակակիր

Ռիո դե Ժանեյրոյում ավարտին մոտեցող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է լեգենդար «Մարականա» ստադիոնում: Պարային բազմաթիվ ներկայացումներից ու տարբեր շոուներից հետո մարզիկները դուրս եկան շքերթի: Հայաստանի դրոշակակիրն է հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, որը 20 տարի անց օլիմպիական ոսկե մեդալ էր պարգեւել Հայաստանին: «Մարականայով» իրենց դրոշներով անցնում են 207 երկրների ներկայացուցիչներ:  

Ռիո 2016. Միշա Ալոյանը կմենամարտի ոսկե մեդալի համար

Ռի Դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես կգա նաև 52 կգ քաշային կարգում մենամարտող Ռուսաստանը ներկայացնող Միշա Ալոյանը: Վերջինս կիսաեզրափակիչում 3:0 հաշվով հաղթող դարձավ իր հակառակորդի` չինացի Հու Ցզյանգուանի հետ մենամարտում: Տեղեկացնենք, որ ոսկե մեդալի համար Միշան կմրցի ուզբեկ Շահոբիդին Զոիրովի հետ:

Ռիո-2016. ԱՄՆ-ն հաղթեց Իսպանիային և մտավ եզրափակիչ

Ռիո դը Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերում կայացավ բասկետբոլի մրցաշարի առաջին կիսաեզրափակիչը: ԱՄՆ-ի հավաքականը 82:76 հաշվով առավելության հասավ Իսպանիայի նկատմամբ: Հանդիպման սկզբնամասում ամերիկացիները հաշվի մեջ առաջ անցան և մինչև խաղի ավարտը կարողացան պահպանել այն: Մրցավեճի ամենաարդյունավետ խաղացողը Պաու Գազոլն էր, որը հավաքեց 23 միավոր: Մայք Կրժիժևսկու թիմի կազմում 22 միավոր է հավաքել Քլեյ Թոմփսոնը: Եզրափակչում ԱՄՆ-ի […]

Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի Գառնիկ Մնացականյանը

Օգոստոսի 19-ին Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչներից միայն մեկը կմտնի պայքարի մեջ: Ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշային կարգում հանդես եկող Գառնիկ Մնացականյանն իր ելույթները կմեկնարկի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի 2013 թվականի աշխարհի չեմպիոն, իրանցի Հասան Ռահիմիի հետ: Դիմակայությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Նրան հաղթելու դեպքում Մնացականյանը քառորդ եզրափակչում կհանդիպի Վիկտոր Լեբեդև (Ռուսաստան) – […]

Պահանջում են «վերականգնել արդարությունը».Ստորագրահավաք հօգուտ Միհրան Հարությունյանի

Ավելի քան 4.000 մարդ է ստորագրել կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկուց զրկված հայ ըմբիշ Միհրան Հարությունյանինաջակցող պահանջագիրը: «Օգոստոսի 16-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող 31-րդ Օլիմպիական խաղերի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտում Միհրան Հարությունյանը զրկվեց օլիմպիական ոսկուց կողմնակալ մրցավարության պատճառով: Սա խայտառակություն է հունահռոմեական ոճի ըմբշամարտի համար: Ամբողջ աշխարհը տեսավ, թե ով էր իրականում չեմպիոնը»,-ասվում է […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի օլիմպիական չեմպիոններին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 18-ին՝ Կառավարության հերթական նիստը բացելիս, շնորհավորել է մարզիկներին, որոնք Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում մեդալներ են նվաճել. «Շնորհավորում եմ մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին եւ Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բոլորը բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը: Նրանց նորանոր հաջողություններ եմ մաղթում»: Նա նշել է, […]

Հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք․ Արթուր Աբրահամը Արթուր Ալեքսանյանին և մյուս հայ օլիմպիականներին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար: «Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար: Շնորհավորում եմ նաև Ռիո–2016-ի մեր […]

Հպարտ եմ մեր մարզիկներով. Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանն իր միկրոբլոգում  անդրադարձել է Ռիոյում հայ մարզիկների գրանցած հաջողություններին: «Օլիմպիական ոսկի Հայաստանի համար: Իսկապես հպարտ եմ Ռիո-2016-ի մեր մարզիկներով: Արթուր Ալեքսանյան (ոսկի), Միհրան Հարությունյան (արծաթ), Սիմոն Մարտիրոսյան (արծաթ), Գոռ Մինասյան (արծաթ)»,- գրել է Մխիթարյանը՝ իր էջում տեղադրելով տղաների լուսանկարները:

Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը եզրափակիչ գոտեմարտում ոգևորել են Արթուր Ալեքսանյանին (լուսանկարներ)

Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգում երեկ գյումրեցի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր: Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ ոգևորել է երեկ մրցագորգ դուրս եկած Արթուր Ալեքսանյանին եզրափակիչ գոտեմարտում: Եզրափակիչ փուլում 24-ամյա ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 3:0 […]

Արթուր Ալեքսանյանը սափրում է Կարեն Գիլոյանի գլուխը. պատճառը…/վիդեո/

2008 թվականին Պեկինի խաղերի ժամանակ մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը խոստացել էր սափրել գլուխը, եթե Օլիմպիական չեմպիոն ունենանք: Գիլոյանը կատարել է իր խոստումն Արթուր Ալեքսանյանի չեմպիոնությունից հետո.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի