Հայ ազատ ոճի ըմբիշները մեդալ չնվաճեցին երիտասարդական աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մակոն քաղաքում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Սեպտեմբերի 3-ին և 4-ին մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները: Ցավոք, Հայաստանի հավաքականից ոչ մեկին մեդալ նվաճել չհաջողվեց: Հայաստանն այս առաջնությունում բավարարվեց երկու բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին հունահռոմեական ոճի ըմբիշներ Սերգեյ Սիմոնյանն (50 կգ) ու Էդգար Խաչատրյանը (120 կգ):