27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

ՈւԵՖԱ-ն նոր նախագահ ունի

Ալեքսանդր Չեֆերինն ընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահ: Սլովենացու օգտին են քվեարկել 55 անդամներից 42-ը: Չեֆերինը մեծ առավելության է հասել Միխայել վան Պրագի նկատմամբ, ով 13 ձայն է ստացել: 48-ամյա պաշտոնյան ղեկավարում է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտպանել է Չեֆերինի թեկնածությունը:

Մանչեսթեր Սիթի- Բորուսիա հանդիպումը կկայանա այսօր

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Բորուսիա» Մյունխենգլադբախ հանդիպումը հետագվել էր: Պատճառը Մանչեսթերում տեղացած հորդառատ անձրևն էր: Անգլիական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ սեպտեմբերի 14-ին: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայաստան-Ռումինիա ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին

Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2018-ի առաջին հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 8-ին: Մեր հավաքականը կհյուրընկալի Ռումինիայի ընտրանուն: Վաղվանից՝ սեպտեմբերի 14-ից վաճառքում կլինեն այդ խաղի տոմսերը,- հայտնում է ՀՖՖ-ի կայքը: «Հանրապետական» ստադիոնի արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 8000-10000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 5000-7000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 4000 դրամ: Տոմսերը կարող եք ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղից […]

Ջոկովիչը պարտվեց

Ամերիկայի բաց առաջնության եզրափակչում մրցում էին աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը և Ստեն Վավրինկան: Շվեյցարացին կարողացել է հաղթել սերբ թենիսիստին: Վավրինկան 4 սեթերի վերջնարդյունքում հաղթել է 6:7, 6:4, 7:5, 6:3 հաշվով: Հարկ է ընդգծել, որ Ջոկովիչը պարտվում է US Open-ի 5-րդ եզրափակչում: Ստենը հաղթանակ է տանում կարիերայի 11-րդ եզրափակչում:

Հայաստանի Մ19 աղջիկների հավաքականը պատրաստվում է ընտրական փուլին

Սեպտեմբերի 15-ից 20-ը Լեհաստանում տեղի կունենա մինչև 19 տարեկան աղջիկների Եվրոպայի 2017 թվականի առաջնության որակավորման A փուլի մրցաշարը: Հայաստանի Մ19 հավաքականի մրցակիցներն են Նորվեգիայի, Ռումինիայի և Լեհաստանի ընտրանիները: Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ, իսկ այսօր կանցկացնի մեկօրյա մարզական հավաք  ֆուտբոլի ակադեմիայում,- հայտնում է ՀՖՖ-ի կայքը: Հավաքականի գլխավոր մարզիչ […]

Հայ մարզիկները պարգևատրվել են գերատեսչական մեդալներով (ֆոտո)

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են 2016 օլիմպիական խաղերում հաղթանակներ կերտած և մրցանակային տեղեր զբաղեցրած Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներն ու նրանց մարզիչները:  Հանդիսավոր ընդունելության ընթացքում հայ մարզիկներին  ու  մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ,  պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն  այսօր ոչ միայն առօրյա կամ առաջնագծում, այլև […]

Իվան Դանիելյանցը նշանակվել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մասնակից «Ռոստով» թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի  Իվան Դանիելյանցը: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի ֆեյսբուքյան էջը: Մեր հայրենակիցը    կփոխարինի Կուրբան Բերդիեւին, որը նշանակվել է ակումբի փոխնախագահ, ինչպես նաեւ մարզիչների խորհրդատու: Նշենք, որ Իվան Դանիելյանը նախկինում գլխավորել է Մոլդավայի հավաքականը, Տիրաոպոլի «Շերիֆը», ինչպես նաեւ աշխատել է Կազանի  «Ռուբինում» եւ ավստրիական […]

Սահման չկա այն ամենին, ինչին երեխան կարող է հասնել (վիդեո)

Այսօր հեռարձակվել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի աստղային ֆուտբոլիստներին և իսպանական ազգային Ֆայվ Ը-Սայդ ֆուտբոլային կույր թիմի խաղի նոր տեսահոլովակը՝ երեխաների համար ներառական խաղերի կարևորությունն ու Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցող Պարալիմպիկ խաղերի սկիզբն ազդարարելու համար: Տեսահոլովակում Բարսելոնա ՖԱ-ի հինգ խաղացողներ աչքերը կապած խաղում են Իսպանիայի Ֆայվ Ը-Սայդ պարալիմպիկ ֆուտբոլային թիմի հետ: Սա համագործակցություն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, […]

Սերենա Ուիլյամսն այլևս աշխարհի առաջին ռակետը չէ

Գերմանուհի Անժելիկ Կերբերը հաջորդ շաբաթ կգլխավորի WTA-ի վարկանիշային աղյուսակը: Նա կշրջանցի ամերիկուհի Սերենա Ուիլյամսին, ով անսպխասելիորեն US Open-ի կիսաեզրափակչում պարտվել էր չեխ Կարոլինա Պլիշկովային։ Հիշեցնենք՝ 34-ամյա Ուիլյամսը վարկանիշային աղյուսակը գլխավորել է 186 շաբաթ շարունակ:

«Չեմ կարծում, որ Ռոնալդուն ու Մեսսին ինձնից ուժեղ են»

Լոնդոնի «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարծում է՝ ինքը  Լիոնել Մեսսիից ու Կրիշտիանու Ռոնալդուից  պակաս ուժեղ չէ: «Այնպիսի մակարդակի եմ հասել, որպեսզի մրցակցեմ ուժեղագույնների հետ: Չեմ կարծում՝ թույլ եմ ինչ-որ մեկից: Մեսսիի ու Ռոնալդուի հետ նույն շարքում ենք, ու կարողանում եմ անել այն, ինչ նրանք»,- ասել է Սանչեսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի