27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Սերենա Ուիլիամսը բաց կթողնի Չինաստանում կայանալիք մրցաշարերը

Ամերիկացի թենիսիստուհի, աշխարհի երկրորդ ռակետ Սերենա Ուիլիամսը չի  մասնակցի Չինաստանում կայանալիք մրցաշարերին: Ավելի վաղ, թենիսիստուհին  «CNN»-ի եթերում նշել էր, որ հոգնել է խաղալ տարատեսակ վնասվածքներով:   «Հիասթափված եմ, որ չեմ կարող խաղալ Ուհանում եւ Պեկինում՝ ուսիս վնասվածքի պատճառով: Վստահ եմ, որ երկրպագուներն ականատես կլինեն լավ թենիսի: Ես կկենտրոնանամ Սինգապուրի մրցաշարի նախապատրաստական փուլի վրա», – նշել է […]

Բարսելոնա-Աթլետիկո. ոչ-ոքի

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրում կատալոնական  «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում: Կատալոնական թիմի կազմում հանդիպման հաշիվը բացել է Իվան Ռակիտիչը,  իսկ «Ատլետիկոյի» կազմում պատասխան գնդակը խփել է Անխել Կորեան: Հանդիպման 59-րդ րոպեն Մեսսին փոխարինվել է, խաղադաշտում իր տեղը զիջելով Արդա Թուրանին: Այս խաղից հետո «Բարսելոնան» 10 միավորով 3-րդն է, Դիեգո […]

Մեսսին երեք շաբաթ խաղադաշտ դուրս չի գա

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում:  «Բարսելոնայի»  թվիթերյան էջը հայտնում է, որ  Մեսսին  մոտ 3 շաբաթ խաղադաշտ դուրս չի գա: Հիշեցնենք՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացի հարձակվողը մասնակցել է 5 խաղի եւ խփել 4 գոլ: 

Զիդանը բարկացել է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին հաճախ պահեստայինների նստարանին թողնելու հարցը։ «Ինձ արդեն զայրացնում է, որ լրագրողները շարունակում են հարցնել Խամեսի մասին: Այնպիսի տպավորություն է, կարծես ես ինչ-որ բան ունեմ նրա դեմ: Նա բոլոր խաղացողների պես իր խաղով պետք է ապացուցի ինձ, որ պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում»,- […]

Շումախերի իրավահաջորդները փոխհատուցում կստանան

Ավտոարշավորդ   Միխայել Շումախերի առողջության վերաբերյալ տարաբնույթ լուրեր են շրջանառվում։ «Bunte» ամսագրում  տեղեկություն էր տպագրվել այն մասին, որ գերմանացին կարողանում է մի քանի քայլ անել և առողջական վիճակը բարելավում է: Այնուհետև այդ լուրը  հերքվեց, իսկ Շումախերի ընտանիքը դատի տվեց պարբերականին: «Autosport»-ը հաղորդում է, որ դատարանը բավարարել է ընտանիքի հայցը: Տոիժած կողմին ամսագրի ղեկավարությունը պետք է […]

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» խաղի մրցավարներն ավտովթարի են ենթարկվել

«Գանձասար-Կապան» – «Էրեբունի» ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղը հետաձգվել է անորոշ ժամանակով: ՀՖՖ կայքը հայտնում է, որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երեւան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի պատճառով մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։ Ավտոմեքենայի մեջ եղել են Գեւորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը եւ Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի […]

Սարգիս Ադամյանը Գերմանիայում 3 րոպեում դուբլի հեղինակ է դարձել

Ֆուտբոլի Գերմանիայի ռեգիոնալ լիգայի (չորրորդ դիվիզիոն) հերթական  տուրում «Շտայնբախը»  սեփական խաղադաշտում 3:0  հաշվով հաղթել է «Հոֆենհայմի»  երկրորդ թիմին: Դաշտի տերերի կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի թեկնածու Սարգիս Ադամյանը: 23-ամյա հարձակվողն աչքի է ընկել 56-րդ ու 59-րդ րոպեներին եւ  մեկնարկային կազմում մասնակցել է ամբողջ խաղին:  Ընթացիկ առաջնությունում Ադամյանը գոլերի քանակը հասցրել է 5-ի:

Ռոնալդուն նոր ընկերուհի ունի (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ընկերուհի ունի:   Corazon CZN ամսագրի հաղորդած ինֆորմացիայի համաձայն՝ Եվրոպայի նորընծա չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի ավագը հանդիպում է «Միսս Իսպանա-2014» մրցույթի հաղթող Դեզիրե Կորդերոյի հետ:  Ռոնալդուն իսպանացի 22-ամյա մոդելի հետ ծանոթացել է Instagram-ի միջոցով: Նրանք սկսել են հանդիպել, իսկ հիմա միասին են ապրում Մադրիդում:   Հիշեցնենք, որ Իրինա Շեյկի […]

Ռիո-2016. Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկում հաղթել են չինացիները

Ռիոյում  ավարտված 15-րդ Պարալիմպիկ խաղերի թիմային հաշվարկում հաղթել է Չինաստանը: Չինացիները նվաճել են 107 ոսկե, 81 արծաթե եւ 51 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (64-39-44), իսկ լավագույն եռյակը եզրափակել են ուկրաինացիները (41-37-39): Հիշեցնենք, որ Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ ծանրորդ Գրետա Վարդանյանը (պաուերլիֆթինգ, հրում պառկած դիրքից) եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վերջիններս վեդալներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի