16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զիդանը բարկացել է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին հաճախ պահեստայինների նստարանին թողնելու հարցը։

«Ինձ արդեն զայրացնում է, որ լրագրողները շարունակում են հարցնել Խամեսի մասին: Այնպիսի տպավորություն է, կարծես ես ինչ-որ բան ունեմ նրա դեմ: Նա բոլոր խաղացողների պես իր խաղով պետք է ապացուցի ինձ, որ պատրաստ է խաղալ մեկնարկային կազմում»,- Marca-ի հետ զրույցում ասել է Զիդանը։

Հիշեցնենք՝ Իսպանիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 4 տուրերում Խամեսը մասնակցել է 4 խաղի, որոնցից միայն մեկում է հանդես եկել մեկնարկային կազմում: «Էսպանյոլի» դեմ Պրիմերայի չորրորդ տուրի խաղում նա մեկնարկային րոպեներից հանդես եկավ 62 րոպե՝ դառնալով գոլի հեղինակ։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ