11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայաստանի օլիմպիական չեմպիոններին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 18-ին՝ Կառավարության հերթական նիստը բացելիս, շնորհավորել է մարզիկներին, որոնք Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերում մեդալներ են նվաճել. «Շնորհավորում եմ մեր օլիմպիական չեմպիոններին՝ Արթուր Ալեքսանյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Միհրան Հարությունյանին եւ Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բոլորը բարձր են պահել հայ ժողովրդի պատիվը: Նրանց նորանոր հաջողություններ եմ մաղթում»:

Նա նշել է, որ սպասելիքներ ունի նաեւ ազատ ոճի ըմբիշներից, որոնք դեռ չեն սկսել իրենց ելույթները:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ