28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՍՊՈՐՏ

Արոնյանը կրկին 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը: Օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2792 միավոր, ինչպես որ նախորդ ամսին էր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն` Մագնուս Կարլսենը: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 62-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է, 70-րդ տեղում` Գաբրիել Սարգսյանը և 79-րդ տեղում` Սերգեյ Մովսիսյանը: […]

«Միլանի» հարձակվողը տեղափոխվեց «Բորդո»

«Միլանի» հարձակվող Ժերեմի Մենեսը մարզական կարիերան կշարունակի «Բորդոյում»՝ հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել ու կնքել է եռամյա պայմանագիր: Ավելի վաղ Մենեսը հրաժարվել էր տեղափոխվել «Գենգամ»:

Ռոնալդուն հանդիպել է Քարդաշյան քույրերի հետ /վիդեո/

Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է իր արձակուրդը վայելել ԱՄՆ-ում: Ներկայումս Ռոնալդուն գտնվում է Լոս-Անջելեսում, որտեղ հանդիպել է Քարդաշյան քույրերին և նրանց հետ լուսանկարվել: Քարդաշյանների հետ հանդիպման տեսանյութը Ռոնալդուն տեղադրել է Յութուբի իր էջում:

«Յուրաքանչյուր ֆուտբոլասեր կասի, որ Մեսին Ռոնալդուից լավն է». Ալբա

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է թե ով է արժանի «Ոսկե գնդակին»՝ Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն: «Բանավեճերն այն մասին՝ ով է ավելի լավ ֆուտբոլիստ՝ Մեսի՞ն, թե՞ Ռոնալդուն, երբեք չեն դադարում: Հիմարություն կլինի չհարգել Ռոնալդուին: Նա հիանալի ֆուտբոլիստ է, սակայն ֆուտբոլի երկրպագուն կասի, որ Մեսին լավագույնն է: Մեսիի հաղթաթուղթն այն է, որ նա միշտ հանգստություն է պահպանում: Նա […]

Դավիթ Արշակյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել

Ֆուտբոլի Լիտվայի առաջնության 19-րդ մրցափուլում հեթ-տրիկով աչքի է ընկել «Տրակայի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը: «Տրակայը» 4:3 հաշվով առավելության է հասել «Ուտենիսի» նկատմամբ եւ 39 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը «Ժալգիրիսն» է՝ 41 միավոր: Արշակյանը երկրորդ եւ երրորդ գոլերը խփել է 11 մետրանոցից: Երկրորդ գոլի դեպքում, դարպասապահը հետ է մղել հարվածը, սակայն 21-ամյա […]

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Սլովակիայի Պոպրադե քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 16 տարեկանների Օիմպիադան։ Կայացել են 6-րդ և 7-րդ տուրերը, որոնդում Հայաստանի հավաքականը մրցել է համապատասխանաբար Հունգարիայի երկրորդ և Չինաստանի թիմերի հետ։ Հունգարացիների հետ պայքարը ավարտվեց փայլուն հաղթանակով՝ 4։0, իսկ ահա Չինաստանի թիմի հետ հանդիպումը խաղաղ ելք ունեցավ․ Արամ Հակոբյանն ու Հայկ Մարտիրոսյանը խաղացին ոչ ոքի, Դավիթ Միրզոյանը […]

Շվայնշտայգերի կարիերան ավարտվեց

Գերմանիայի հավաքականի ավագ Բաստիան Շվայնշտայգերը պաշտոնապես հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստն այդ որոշման մասին գրել է թվիթերյան իր էջում: Շվայնշտայգերը Գերմանիայի ընտրանու կազմում 2004 թվականից սկսած անցկացրել է 120 խաղ, որոնցում դարձել է 24 գոլի հեղինակ: 31-ամյա ֆուտբոլիստը 2014 թվականին «Բունդեսթիմի» հետ դարձել է աշխարհի չեմպիոն:

Նովակ Ջոկովիչը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իրեն չի խանգարի Բրազիլիայում տարածված «Զիկա» վիրուսը և վերջինս կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։ «Ես անհրաժեշտ քայլեր եմ ձեռնարկել և բավարար տեղեկատվություն եմ ստացել։ Իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, այնպես որ՝ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին։ Իհարկե, վարակվելու ռիսկ կա, բայց ես համոզված եմ՝ ամեն ինչ անվտանգ կանցնի»,- […]

Հռիփսիմե Խուրշուդյանի 2012 թվաքկանի դոպինգ-ստուգման արդյունքը դրական է եղել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած մարզիկների դոպինգ-նմուշների վերստուգման արդյունքները։ 12 մարզիկների հանձնած նմուշների վերստուգումը դրական արդյունք է տվել։ Դրանց թվում է մերհայրենակից  75+ քաշային կարգում բրոնզե մեդալը նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը։ Հայ ծանրորդի օրգանիզմում հայտնաբերվել են դեհիդրոքլորմեթիլտեստոստերոն և ստանոզոլոլ նյութերը։ Վերստուգումն արգելված խթանիչներ է հայտնաբերել նաև Ռուսաստանի 4 ծանրորդների […]

Ֆուտբոլի ֆեդերացիան տուգանել Է «Փյունիկին» եւ «Արարատին»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Երեւանի «Փյունիկ» եւ «Արարատ» ակումբներին տուգանել է 25 հազարական դրամով: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Այդ ակումբները պատժվել են այն բանի համար, որ Հայաստանի առաջնությունից պատանեկան թիմ են հանել: Մասնավորապես՝ «Փյունիկը»  ֆեդերացիայի կարգապահական կոմիտեին տեղեկացրել է, որ Մ-16 առաջնությունից հանում է «Փյունիկ-1-01» թիմը: «Արարատը» հրաժարվել է Մ-18 տարեկանների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի