10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նովակ Ջոկովիչը կմասնակցի Օլիմպիական խաղերին

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իրեն չի խանգարի Բրազիլիայում տարածված «Զիկա» վիրուսը և վերջինս կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին։

«Ես անհրաժեշտ քայլեր եմ ձեռնարկել և բավարար տեղեկատվություն եմ ստացել։ Իրավիճակն այնքան էլ սարսափելի չէ, այնպես որ՝ կմասնակցեմ Օլիմպիական խաղերին։ Իհարկե, վարակվելու ռիսկ կա, բայց ես համոզված եմ՝ ամեն ինչ անվտանգ կանցնի»,- «RTS»-ի հետ զրույցում ասել է մարզիկը։

Հավելենք՝  Միլոշ Ռաոնիչը, Թոմաշ Բերդիխը, Դոմինիկ Տիմը, Ջոն Իսները, Սիմոնա Հալեպը, Կարոլինա Պլիշկովան «Զիկա» վիրուսի պատճառով որոշել են չմասնակցել Օլիմպիական խաղերին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ