Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին’ ՈւՂԻՂ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվ մարտի 1-ի, եւ 2018-ի հեղաշրջման իրական նպատակը Հայաստանի թուլացումն ու Արցախի հանձնումն էր։ Այո, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն։ Մարտի 1-ի հիմնական մեղավորն ու գլխավոր պատասխանատուն անկարգություններ ու բախումներ հրահրողն էր՝ Նիկոլը։ Եվ 2008-ի մարտին, եւ 2023-ի մարտին նույն կարծիքին եմ, որ դա […]
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (խմբ.՝ Հայաստանը և Ադրբեջանը) […]
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ. նախ՝ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջեմուկի լոկալ օլիգարխիայի («Ջերմուկ գրուպի») մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։ Հետո՝ Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից […]
Մարտի 1-ն ամենևին էլ սգի օր չէ։ Իհարկե, մենք սգում ենք զոհերի փաստը, ոգեկոչում ենք նրանց հիշատակը, բայց իրականում Մարտի 1-ը շատ ավելի լայն համատեքստ ունի, և զոհված մեր եղբայրների պայքարի խորհուրդը բոլորովին ուրիշ բանի մասին է, Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրականում Մարտի 1-ը 2008 թվականի ժողովրդավարության պակասի […]
Լևոն Զուրանյան գրում է․ «Մարտի 1-ի ոճրագործության 15-ամյակի նախօրեին իշխանությունը բացել է աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ-«հուշարձան», որի կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։ Լավ, էս մարդիք գիտենք որ սեփական ներքին կուլտուրա չունեն, բայց աշխարհի կարեւոր մայրաքաղաքներում չե՞ն եղել, չգիտե՞ն նման հուշարձանները ինչպես են կերտվում։ Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի […]
Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում, Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն ադրբեջանական կողմը կարեւորում է։ Պնդում են՝ անցակետում նման սարք պետք է տեղադրվի… Բանակցությունների ընթացքում սկզբում առաջ է քաշվել միայն […]
Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տեւել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջեւ ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, […]
Օրենքներ գրելու եւ կարեւոր որոշումներ կայացնելու իրավունքն իշխանությունը հանձնել է տարբեր սորոսական կազմակերպությունների, կիսագրագետ իրավաբանների, անհայտ հանրային գործիչների, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել: Նրանք այժմ Սահմանադրություն ու Քրեական օրենսգիրք են փոխում, կանոնակարգեր գրում: Արդյունքում` ծանր հանցագործություն կատարած անձանց ուզում են ազատել պատժից` զղջալու հիմքով, կամ` արտակարգ դրության ժամանակ համացանցն անջատելու դրույթ մտցնել: Իսկ երեկ […]
Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, երբեմն, հասկանում է միայն կենդանական ծագումով ուտելիքներից հրաժարում: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը տրտմության, ինքնազրկումի մի շրջան է, որն ուղեկցվում է հոգևոր ուրախությամբ ու պայքարով: Սակայն, երբ հոգևոր ինչ-ինչ կարևոր խորհուրդներ և հավատալիքներ, օրինակ՝ աղոթքը, ապաշխարությունը, Հաղորդությունը ոմանց մոտ կորցնում են իրենց իրական իմաստը, դա դեռևս չի նշանակում, որ դրանք կորցնում են […]