«Առավոտ է …. բոլորը բացում են աչքերը». «Գելափ»-ի վերջին հարցումը ընտրությունների վերաբերյալ՝ ՈւՂԻՂ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում: Սակայն եթե Ադրբեջանի դեպքում այդ ամենը սպասելի էր, ապա իրավիճակն ուշագրավ է ներքին հրահրումների առումով: Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով Արցախում ծանր իրավիճակ է, ինչը բնականաբար […]
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել: Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ և Արցախի […]
168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը ճշգրտորեն չի հիշում Հայաստանի տարածքի չափը, փոխարենը՝ ստորակետի ճշտությամբ կրկնում է, թե քանի հազար քանի հարյուր քառակուսի կիլոմետր է Ադրբեջանի տարածքը: Նրա այդ վերբալ վրիպումը լեզվական չէ սոսկ, այլ արտահայտում է իր իշխանության անպերճանք թշվառությունը: Չոր թվերով ու փաստերով Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց Արցախը ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի […]
Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարում են, թե Հայաստանում ընտրությունները կեղծելու թեման փակված է, սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, «տասովշչիկների» շրջանում իրար են փոխանցում, թե իշխող թիմն ինչ սխեմաներ է մտադիր գործարկել՝ իր օգտին քվեներ ապահովելու համար։ Թեպետ Ընտրական օրենսգրքում վերջին տարիների փոփոխությունները գրեթե նվազագույնի են հասցրել ընտրատեղամասերում կեղծիք անելու հնարավորությունը, հատկապես հիմա, […]
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։ Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արևմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։ Ավելին, նիկոլիստները հերքեցին Արևմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։ Բայց այսօր արդեն […]
Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով: Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ: […]
Սեպտեմբերի 14- ին ժամը 15 ։10-ից ժամը 16։ 20-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի Պաշտպանության նախարարությունից։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, և նույնիսկ աճի միտում ունեն։ Չնայած ամեն ինչին` Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և, իհարկե, երկու […]






























