Կաթնամթերքն էժանացել է, շաքարավազն ու մրգերը՝ թանկացել
2016թ. սեպտեմբերին՝ օգոստոսի ամսվա համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների ընդհանուր մակարդակի 0.2% և 0.6% հավելաճ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայությունից: ԱՎԾ-ի տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, […]





































