16 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շենքի բակում հայտնաբերվել է դի

Նոյեմբերի 3-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բակում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Եթե իմ խնդիրը լուծում չստանա ավելի ծայրահեղ քայլի կդիմեմ. Արմենը նորից կարել է բերանը /վիդեո/

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը ով ի նշան բողոքի Կառավարության մոտ երկու անգամ կարել էր բերանը, այսօր ` նոյեմբերի 3-ին նորից դիմել է նույն քայլին: Հիշեցնենք, որ Արմեն Երանոսյանին Կիևյան կամրջի մոտից ոստիկանները տարել էին հոգեբուժարան և իր կամքին հակառակ այնտեղ էին պահել մի քանի օր: Հոգեբուժարանից նրան հանել են Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպանները: Այդ օրվանից սկսած՝ իրավապաշտպան […]

Խորհրդակցություն ոստիկանությունում

Նոյեմբերի 3-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներ: Ներկայացնելով նախօրեին հանրապետության Նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները՝  Վլադիմիր Գասպարյանը նշեց այն ոլորտները, որոնց կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը: Խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի  դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս»   ՓԲԸ-ի հետ իրավական […]

ՏՀՏ ոլորտը մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից է․ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման հեռանկարներին: Քննարկմանը մասնակցել են պատասխանատու նախարարներ և ՏՀՏ բնագավառի ընկերությունների ներկայացուցիչներ: «Ես այս ոլորտը համարում եմ մեր տնտեսության ամենամեծ շարժիչներից մեկը և պատրաստ եմ ձեզ հետ բաց քննարկել ՏՀՏ-ին առնչվող բոլոր հարցերը՝ կրթական համակարգ, բուհ, մասնագետների պատրաստում, կառավարման մեխանիզմներ և […]

Շուրջ 130 հազար ընտանիք կօգտվի գազի ամենաէժան սակագնից. նախարար/վիդեո/

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագներ սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներին դիտարկել որպես առանձին սպառողական խումբ` վերջիններիս կողմից սպառվող […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը

Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը շարունակում է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը: Մասնավորապես նոյեմբերի 2-ին ադրբեջանական ԶԼՄ-ներում և սոցցանցերում տեղեկություն է տարածվել, թե իբր հայերի ականանետերից արձակված արկերն ընկել են Աղդամի շրջանի Չեմենլի  և այլ բնակավայրեր: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին, նմանաբովանդակ հաղորդագրությունների տարածմամբ […]

Տալ արժեք անհեթեթ հայտարարություններին մենք չենք պատրասվում. ԱԳՆ

Ինչո՞ւ Հայաստանը չի արձագանքել հայտարարությանը, թե խաղաղության մեծ պայմանագիրը պատրաստ է եղել, բայց Հայաստանը հրաժարվել է այն ստորագրել: Այսօր 2017 թվականիի պետական բյուջեի քննարկման ժամանակ նման հարց բարձրացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Զարմանալի է, որ ՀՀ ԱԳՆ-ն այդպես էլ չարձագանքեց Սերգեյ Մարկովի հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագիր պատրաստ էր, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար […]

Նախընտրական շոո՞ւ /վիդեո/

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի գործունեությանը  հայտարարեց, որ իրենք գնալու են իրենց կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման: «Այն բոլոր գործառույթները, որոնք որ հնարավոր է, որ պետությունն իր վրա վերցնի, այդ գորառույթները մենք կիրականացնենք»,- ասաց նախարարը: Անդրադառնալով ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի  այն հայտարարությանը, թե պետք է հաշվի […]

Կրճատումներ պետական ապարատում

Հայաստանի ԱԻՆ-ն ավարտել է իր ստորաբաժանումներից մեկի լուծարման գործընթացը: ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում գործընթացի ֆինանսական հարցերի ավարտի մասին որոշում է ընդունվել: «Արտակարգ իրավիճակների ոլորտում ծրագրերի իրականացման գրասենյակի» համար հատկացված 22.5 մլն դրամ միջոցներից առաջարկվել է վճարել աշխատողների աշխատավարձերը, իսկ մնացած գումարը պետբյուջե ուղղել: Երկու այլ որոշումներով առաջարկվել է լուծարել Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի