25 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Շաբաթ օրը հանդիպելու են

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ  տեղեկացրեց, որ հանդիպելու է գերատեսչության ղեկավարների հետ: Վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից ճշտեց հանդիպման օրը: «Նախատեսում ենք շաբաթ օրը, սակայն ձեր օրացույցը կարծես թե…»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վարչապետը հաստատեց շաբաթ օրվա հանդիպումը և ներկայացրեց օրակարգը: «Առաջին` կառավարության ծրագրի կատարումը, երկրորդ՝ հանձնարարականների կատարումը և կարգապահությունը: Երրորդը` ինվեստիցիոն ծրագրերը, […]

«Ժառանգության» հետ հանդիպումներ եղել են. Լ Զուրաբյան (տեսանյութ)

«Մենք արդեն առիթ ունեցել ենք ասելու, մենք ամեն տեսակի համագործակցության պատրաստ ենք, բայց մենք երբեք չենք մտնի դաշինքի «Հանրապետական» կուսակցության հետ, որովհետև մեր հակասությունները շատ մեծ են: Մենք չենք ընդունում կոռուպցիան, «մարտի 1-ի» բացահայտված չլինելը, և այդ խնդիրները թույլ չեն տալիս, որ մենք գնանք ՀՀԿ-ի հետ դաշինքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն […]

Ավագ դպրոցը չի կարող լինել հիմնական դպրոցի կրկնությունը. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները: Անդրադառնալով […]

Տարադրամի փոխարժեքն՝ այսօր

Այսօրհայաստանյան բանկերում ԱՄՆ  մեկ դոլարը գնվում է 484.50 դրամ նվազագույն և 485. 50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 508 դրամ նվազագույն և 514 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 517 դրամ նվազագույն և 523 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 828 դրամ նվազագույն և 8.47 […]

Հաջողություն կունենան «Ելքը», «Հայկական վերածնունդը» և «Դաշնակցությունը»

«Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Ըստ նրա՝ կուսակցությունները, դաշինքները ընտրություններով չեն փորձում  պետության և ժողովրդի խնդիրներ լուծել, այլ պայքարում են խորհրդարանում մանդատ ստանալու համար:«ՀՀԿ-ն երբեք չի էլ թաքցրել, որ փորձում է պահպանել իր իշխանությունը: Կարծում եմ՝ գոնե ՀՀԿ-ի համար էական չէր, թե ցուցակներում ովքեր կընդգրկվեն: Նա […]

Լուծում չունեմ, չեմ հասկանում` ինչ կարելի է անել. նախարար

«Լուծում չունեմ, չեմ հասկանում` ինչ կարելի է անել, քանի որ դա Գյուղատնտեսության նախարարության ուղղությունը չէ»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց  Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում նվազեցնել գյուղացիների` բարձր տոկոսադրույքով տրվող վարկերի հարցը: «Բանկերը չունեն 24 տոկոսանոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են` կարճաժամկետ վարկեր տրամադրող, որոնց ոչ վարկունակ գյուղացին դիմում […]

Տեր-Պետրոսյանն ինքը կորոշի (տեսանյութ)

«Ես չեմ կարծում, որ այդ հարցին իր փոխարեն պատասխանելու իրավունք ունեմ, վստահ եմ, որ ինքը կընդունի այն որոշումը, որը կհամարի քաղաքականապես նպատակահարմար: Քաղաքական գործծընթաց է, ու չի կարելի մտածել, թե Տեր-Պետրոսյանի նման մարդիկ կարծրատիպերով են առաջնորդվում ու միշտ նույն կերպ են վարվում: Ամեն անգամ ամեն մի որոշում թելադրվում է շատ կոնկրետ քաղաքական իրավիճակով»,-այսօր լրագրողների հետ […]

«Հուշագիր ենք կնքել, որ Երեւանը «արյան ծով» չդառնար»

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը   (նախկին «Օրինաց երկիրը»)  ոչ մի կապ չի  ունեցել  2008 թվականի մարտի 1-ի ողբերգական  դեպքերի հետ: Այսօր այս  մասին  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Մենք ընտրություններից հետո քաղաքական կոալիցիա ենք կազմավորել: Դուք ի՞նչ է՝ ուզում էիք, որ Հայաստանը ներկայիս Ուկրաինա՞ն դառնար, հեղափոխական Ուկրաինան, որը կորցրել է իր […]

Հայտնի է «Ծառուկյան» դաշինքի ցուցակը. ցուցակում է նաև Արգամ Աբրահամյանը

«Բարգավաճ Հայաստան» եւ «Ալյանս» կուսակցությունները հուշագիր են ստորագրել, համաձայն որի՝ ընտրություններին կմասնակցեն դաշինքով: Բացի այդ,  «Ծառուկյան» դաշինքի ցուցակում են նաեւ «Հայազն» կուսակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ: «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, երկրորդը  Ւշխան Զաքարյանն է, երրորդը՝  Նաիրա Զոհրաբյանը, ապա Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը,   Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ւվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի