14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Աբովյանի,  Հրազդանի, Մասիսի, Արտաշատի, Արարատի,  Եղեգնաձորի և Վայքի   տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով  փակ է  Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Բքի և մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Գորիս –  Սիսիան  ճանապարհահատվածում  տեղ-տեղ մերկասառույց է:

Թալինի   տարածաշրջանի ճանապարհներին  մառախուղ է,  տեսանելիությունը՝ 50-70 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով,  ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս  ավտոճանապարհները  բաց են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ