06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԻԵԴ-ում կվիճարկվի արցախահայերի գույքի իրավունքը

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից. զեկույց

Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն: Այս մասին ընդգծում է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» զեկույցը: Զեկույցը հիշեցնում է, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա հարձակմամբ հայերի էթնիկ զտում է իրականացրել՝ իրենց պապենական հողից: Շուրջ […]

Ուշագրավ մանրամասներ անձնագրային համակարգում տիրող քաոսից. Ժողովուրդ

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ, աղմուկ-աղաղակով հերթական անգամ երկարացվեց հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը՝ մինչեւ կենսաչափական անձնագրերի համակարգին լրիվ անցում անելը։ Օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի անձնագրային համակարգում տիրող քաոսից, մասնավորապես՝ թե ովքեր, ինչպես եւ ինչու են ավիրել համակարգը։ Մեզ հաջողվեց պարզել, որ ՀՀ քաղաքացու անձնագրերի վերջին խմբաքանակը՝ 700 հազար անձնագիր, […]

Բաքվում «ֆեստիվալներ» են անում Հայաստանին՝ «Արմեւտյան Ադրբեջանին» և «իռևանյան խոհանոցին» նվիրված

Մինչ Հայաստանի կապիտուլյանտ վարչախումբն աջուձախ ինչ-որ խաղաղության խաչմերուկի մասին է կլկլում, Ադրբեջանում շարունակում են արհամարհել այդ վարչախմբի պարագլուխ Նիկոլ Անհողի խաղաղության աղերսանքները և առաջ են տանում սեփական թեզը՝ ոչ թե Հայաստանի հանրապետություն, այլ Արևմտյան Ադրբեջան… Բաքվում արդեն գիտական մակարդակով են գրքեր հրապարակվում, գիտաժողովներ անցկացվում, իսկ հիմա էլ արդեն «ֆեստիվալներ» են անում Հայաստանին՝ իրենց ներկայացմամբ Արևմտյան […]

Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով

Երևան քաղաքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին հնարավոր է, 27-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` նոյեմբերի 23-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 26-ին, 27-ի գիշերը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, առանձին […]

Ո՞ւր է հիմա այդ ամենը

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, նախատեսված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանգանակված միջոցներն ուղղվելու են սահմանամերձ համայնքների զարգացմանը և Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին աջակցելուն: Հատկանշական հանգամանք. արդեն 5 տարի և ավելի է, ինչ Հայաստանում իշխանության է մի գործիչ, իր գլխավորած թիմով, որոնք նախկինում, տարիներ շարունակ, հատկապես հեռուստամարաթոններին ընդառաջ, իրենց հասանելի բոլոր քարոզչամիջոցներով կոկորդ […]

Դա պատերազմից մնացած լավագույն սովորություններից մեկն է՝ գոհունակություն հայտնել Աստծուն մի կտոր հացի համար

-Հավատո՞ւմ եք Աստծուն։ -… Իմ պապերը հայ առաքելական եկեղեցու սպասավորներ են եղել։ Մեր գերդաստանը հանուն Աստծո մարտիրոսված գերդաստան է։ Իմ Թադեւոս պապին՝ տեր Թադեւոսին, 1893-94թթ. ջարդերի ժամանակ Վանի մոտ իր ողջ ընտանիքով փակել են եկեղեցում, այն եկեղեցում, որտեղ ինքը ծառայել է, ու հրկիզել… Ընդամենը երկու հոգի է փրկվել. նրանք էլ շարունակել են մեր տոհմը։ Թադեւոսի […]

Փորձիր ապրել պահապան հրեշտակի ներկայությամբ

Փորձիր ապրել պահապան հրեշտակի ներկայությունն ունենալով, և կտեսնես, թե որքան հրաշալի է Աստված կարգավորում ամեն ինչ: Եղիր ավելի ուշադիր և խիստ քո հանդեպ: Մի անհանգստացիր բոլոր կանոնների կատարման առումով: Կատարեցիր` փառք Աստծո: Չես կատարել` ներիր ինձ, Տե´ր: Իրագործիր ամեն ինչ ոչ միայն, ինչպես պահանջված է, այլև քո ֆիզիկական և հոգևոր կարողության ինքնազգացողությամբ: Մեր Փրկիչն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի