28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահն այցելել է ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող «Սոֆտկոնստրակտ» և «Պիկսարտ» ընկերություններ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր: Երևանի քաղաքապետի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների […]

Թալիշի վերականգնումը դարձել է պետության կարևոր ռազմաքաղաքական առաջադրանքներից մեկը. Բակո Սահակյան

  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ նշելով, որ հուշարձանն ունի յուրահատուկ խորհուրդ և արտացոլում է մեր հաստատակամությունն ու նպատակասլացությունը այս բնակավայրի երբեմնի փառքը վերականգնելու, այն կրկին մարդաշատ և ծաղկուն դարձնելու գործում: […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին:   «Դաշնային Կանցլեր Քոլը ժամանակակից աշխարհի և Եվրոպայի այն […]

Սեւ ծովը փոխել է գույնը․ NASA /ֆոտո/

NASA-ի մասնագետները հայտարարել են, որ Սեւ ծովը փոխել է գույնը։ Նրանք տիեզերքի սպուտնիկից արված լուսանկարներ են հրապարակել, որոնցում երեւում է, որ Սեւ ծովի վրա հսկայական փիրուզագույն կտեր են հայտնվել։ Դրանք հատկապես նկատելի են Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի ափերին։ Պատճառը, ըստ գիտնականների, այն է, որ ջրատարներում կտրուկ ընկել է թթվածնի քանակը։ Դա էլ, նրանց խոսքով, իր հերթին […]

Ռազմական գործողություններ կսկսվեն, եթե երրորդ կողմը հրահրի․ Բրայզա

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումը չի բխում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի շահերից։ Նա ասել է, որ ռազմական գործողություններ կսկսվեն, եթե դրսից երրորդ կողմը հրահրի, գրում է 1news.az-ը։ «ԼՂ հակամարտությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգության գլխավոր խոչընդոտն է։ Բայց բանակցային գործընթացում առաջընթաց չեմ կանխատեսում, քանի […]

«Ամեն զոհի դիմաց ազերի թուրքը պետք է շատ դաժան պատասխան տա»

Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պաշտոնական Բաքվի կողմից ևս մեկ անգամ օգտագործվեց հիշեցնելու Փարիզին,Մոսկվային և Վաշինգտոնին,որ նրանք դժգոհ են համանախագահների գործունեությունից, ինչպես նաև սրելով իրավիճակը սահմանին Իլհամ Ալիևը փորձում է շեղել հասարակության ուշադրությունը ադրբեջանական տնտեսությունում տեղի ունեցող բացասական գործընթացներից և երկրում սրվող սոցիալ-տնտեսական վիճակից…Հունիսի 16-ի առավոտյան Reuters-ը տեղեկություն էր տարածել, որ “Ադրբեջանական երկաթուղիները” գրեթե սնանկ […]

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մեսութ Բարզանին հարցազրույց է տվել հայտնի  « Foreign Policy » հանդեսին, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի մասին: «Իրաքի վարչապետին ասել եմ, որ հանրաքվեի անցկացումը  Իրաքյան Քուրդիստանի ժողովուրդի օրինական իրավունքն է: Մենք ցանկանում ենք, որ հանրաքվեից հետո ի հայտ եկած արդյունքի վերաբերյալ խաղաղ բանակցություններ անցկացնենք»,- […]

Ղեկավար կանանց արժե խղճալ

Ղեկավար կանայք ունակ են ընդունել եւ ազատել աշխատակիցների, նրանց գումար տալ, կարգադրություններ անել: Ղեկավար կանայք սովորաբար լավ կրթություն եւ բարձր եկամուտ են ունենում: Նրանք ազատ են եւ հաճույք են ստանում իրենց աշխատանքից: Այդուամենայնիվ, համաձայն Տեխասի համալսարանի մասնագետների ուսումնասիրությունների, կին-ղեկավարները հոգեբանական խնդիրներ առավել հաճախ են ունենում, քան այլ կանայք: Ղեկավար կանայք առավել հակված են դեպրեսիաների եւ […]

Մահացել է Գերմանիայի նախկին կանցլերը

88 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: ինչպես տեղեկացրել է Bild-ը, Կոլը մահացել է Գերմանիայի Ռինլանդ-Պալատինատե նահանգում գտնվող իր տանը։ Կոլը զբաղեցրել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը 1982-1998 թվականներին: Այս ժամանակահատվածում միավորվել են Արևելյան և Արևմտյան Գերմանիաները, փլուզվել է Բեռլինի պատը: Կոլը գլխավորել է աջ կենտրոնամեծ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Նա 20-րդ դարի Գերմանիայի ամենաերկար կառավարած կանցլերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի