11 Հուլիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ըստ Աստվածաշնչի՝ ինչպես դավանել հղիության եւ ծննդաբերության համար

Հղիության և Ծննդաբերության ԴԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ըստ Օր. 7.13-15, Օր. 28.4 և 11, Ել. 23.25-26 խոսքերի Շնորհակալ եմ Տեր Հիսուս, Քո բոլոր օրհնությունների և խոստումների համար: Շնորհակալ եմ Տեր, ինձ շնորհած հղիության, իմ որովայնի երեխայի Քո նվերի համար: Շնորհակալ եմ իմ առողջ ու երջանիկ մայրության համար: Ես շնորհալի մայր եմ ն շնորհակալ եմ իմ մայրության պարգեւի համար: […]

Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ

Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու […]

«Մենք դարձանք չծխող գրասենյակ…».նախարարը անկեղծացել է

«Ծխելու դեմ պայքարի համար ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի ամսվա ընթացքում ծրագիր կմշակի և աշնանը կներկայացնի կառավարությանը»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո  լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:   Նախարարը անդրադարձավ օրերս հնչող  առաջարկներին և արձագանքներին.  «Արձագանքների տոկոսը հետևյալն է՝ 80 տոկոսը կողմ է ծխելն արգելելու համար խստագույն միջոցառումներ կիրառելուն, 20 տոկոսը՝ դեմ»,-նշեց նախարարը: […]

Ամբողջական փոխհատուցում չի լինի.նախարար/տեսանյութ/

«ՀՀ Կառավարությունը չի կարող փոխհատուցել գյուղացիների կրած ամբողջ վնասը, ամբողջ վնասի գումարը, քանի որ  դա ապահովագրական համակարգն է, դա հակակարկտային ցանցերն են: Դրա հետ կապված էլ` դրանք թանկ և երկարաժամկետ գործընթաց են»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Լրագրողի դիտարկմանը` այդ դեպքում ի՞նչ անի գյուղացին, որն ամեն անգամ նույն խնդրի առաջ է կանգնում, […]

Պետք է փոխզիջում գտնվի․ Զախարովան՝ ԼՂ հիմնահարցի մասին

Հայաստանն ու Ադրբեջանը ունեն խնդրի լուծման նկատմամբ իրենց հայացքները, սակայն գոյություն ունի խնդրի լուծման հաստատված ձևաչափ, որը ենթադրում է փոխզիջման որոնում: Այդ մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Փոխզիջման փնտրումը ենթադրում է կողմերի դիրքորոշումների մոտեցում ՝ անկախ նրանից, թե երբեմն որքան տրամագծորեն հակառակ դրանք կարող են […]

Պարկեշտ հարց չէ. նախարարը՝ վարչապետի հանձնարարականից/տեսանյութ/

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ չէ քրեակատարողական հիմնարկների աշխատանքից: Նա առաջիկայում կխոսի իր ծրագրերի մասին, սակայն այս պահին դեռ վաղ է համարում հայտարարություններ անելը: Այս մասին նախարարը հայտնեց  այսօր՝ հունիսի 16-ին կառավարության նիստից հետո,  լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է վերաբերվում e-draft.am հարթակից  օգտվելու մասով վարչապետի հանձնարարականին, Դավիթ Հարությունյանը  ասաց.«Ես կարծում եմ Ձեր հարցը […]

Կարկուտ է հնարավոր

Հունիսի 15-16-ը, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ի հիմնականում երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, այնուհետև նույնքան […]

Ինչ խնդիր է լուծում Դավիթ Հարությունյանը /տեսանյութ/

«Եթե նման տեղեկությունները հաստատվեի  կհայտնվեին մամուլում: Գլխավոր հաշվապահի հետ ուրիշ խնդիրներ են եղել»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը: Նա  հերքեց տեղեկություններն այն մասին, որ ինքը կադրային կրճատումներ է իրականացնում, և  որ ազատվում է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կադրերից: «Եթե որևէ մեկը թերանա, անկախ նրանից նա […]

Կսկսի գործել Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը

Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան-Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Գնացքը Հրազդան կայարանից մեկնում է 6:45-ին եւ Երեւանի «Ալմաստ» կառամատույց ժամանում 08:10: Իսկ «Ալմաստ» կառամատույցից դեպի Սեւանա լիճ գնացքը մեկնում է ժամը 08:30-ին՝ Շորժայի կայարան ժամանելով 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը […]

Մահացել է ռուս հայտնի դերասանը

Ռուսաստանի ու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալեքսեյ Բատալովը հեռացել է կյանքից 89 տարեկան հասակում։ Դերասանը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։  Դերասանը հիվանդանոցում էր փետրվարից, որտեղ հայտնվել էր ընկելու եւ կոտրվածք ստանալու հետեւանքով։ Բատալովը մահացել է քնի մեջ, պառկել է քնելու եւ չի արթնացել։  Բատալովը հայտնի է այնպիսի սիրված սովետական ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի