28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինված հարձակում «Ծիրան» սուպերմարկետի վրա

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա հունիսի 25-ի երեկոյան զինված հարձակում է եղել: Ոստիկանությունից հայտնում են , որ անհայտ անձը զենքի գործադրմամբ փորձել է սուպերմարկետի դրամարկղից գումար հափշտակել: Հունիսի 26-ին,  ժամը 03:00-ին զանգահարել եւ հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմանում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից […]

Մեզ սպասվում են կառուցողական քննարկումներ.վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման կապակցությամբ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից ելնելով՝ կառավարությունը ձեզ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Ազգային ժողովը քննարկումների բավական հագեցած ժամանակացույց է նախատեսել, որի ընթացքում, նախ, կներկայացվի այն […]

Հայաստանում 6010 թմրամոլ է հաշվառված.մանրամասներ

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է 42/112 հռչակագիրը, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Այս տարի օրվա խորհուրդն է. «Առաջին հերթին լսել», կարգախոսը. «Լսելով երեխաներին և երիտասարդներին դուք կօգնեք նրանց […]

Սևանը վտանգված է. Բարդուղ Գաբրիելյան /տեսանյութ/

«Ժամանակ առ ժամանակ Ջրային կոմիտեն դիմում է կառավարությանը և Ազգային ժողովին, որ թույլատրեն Սևանից ջուր վերցնի»,-այսօր՝ հունիսի 26-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Գաբրիելյանի փոխանցմամբ՝ այս տարի էլ կա նմանատիպ դիմում Ջրային կոմիտեի կողմից և անգամ ցանկանում են, այս տարի ավելի շատ […]

Ուր է հասել արտաքին պարտքը

2016թ-ին արտաքին պարտքը կազմել է 4,3 մլրդ դոլար, ներքին պարտքը 1,137 մլրդ դոլար է կազմել և երաշիքներով տրված վարկերը՝ հիմնականում կենտրոնական բանկին, կազմել են 146 մլն դոլար. Ազգային ժողովում 2016 թ-ի պետբյուջեի կատարողականի քննարկմանը հայտնեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ընդհանուր պետական պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար, որից Կառավարության պարտքը 5,4 մլրդ դոլար է կազմել, […]

Վարուժան Ավետիսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

«Սասնա ծռերի» գործով դատավարության ժամանակ ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանի հնչեցրած կոչերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Այս առնչությամբ, ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով 2017 […]

Բրիտանիայում մեքենան մխրճվել է մարդկանց մեջ /տեսանյութ/

Մեծ Բրիտանիայում՝ Նյուքասլում, մեքենան մխրճվել է տեղի մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբի մեջ, գրում է The Daily Mail-ը։ Հավաքվածները կրոնական տոնին էին մասնակցում, երբ մեքենան մխրճվել է նրանց մեջ։ Նշվում է, որ միջադեպի հետեւանքով 6 հոգի հիվանդանոց է տեղափոխվել, որոնցից 3-ը երեխաներ են։  Ոստիկանությունը դեպքի առթիվ ձերբակալել է 42-ամյա կնոջ։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։ Ոստիկանները դեռեւս չեն շտապում տեղի […]

Մենք շարունակելու ենք պարտք վերցնել. նախարար

«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել»,-խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Նախարարը նախ պարզաբանեց՝ ներկայացված ցուցանիշները բոլորն էլ հարաբերական են, այսինքն՝ երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի համեմատական դրվի ՀՆԱ-ի հետ: «Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ, եթե քո […]

«Մարդիկ պիտի դառնան աշխատող, ճիշտ չէ որ բյուջեից սնվեն»

2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ քննարկման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե անուղղակի հարկերի կշիռը ուղղակի հարկերի նկատմամբ հաշվետու տարում 3%-ով ընկել է: Նա բացատրեց, թե ինչ է նշանակում դա. ավելի քիչ աղքատն է հաց գնելով անուղղակի հարկ վճարում, քան սեփական եկամուտի և գույքի տերերն են վճարում: Արամյանը շարունակեց, թե կապիտալ ծախսը պակուսուրդից […]

«Ալիևը չի կարող ոտնձգություն անել»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համաձայն չէ այն կոշտ ձևակերպման հետ, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իրեն սպառել է: «Այդպիսի արտահայտություն անում են մեր թշնամիները։ Այդ արտահայտությունն ուղղակի հիմարություն է։ Մենք այպիսի բան ասել չենք կարող, քանի որ դա  օրակարգից դուրս քննարկում է։ ՀՀ անկախությունը ու ինքնիշխանությունը ինտերնացիոնալ գործ է դարձել։ Եվ ես վստահաբար կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի