14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կարծում եք՝ դա օդի՞ց է լինում․ արտգործնախարարի հռետորաբանությունը

Այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց ԱԳ նախարարին՝ փորձելով հստակեցնել՝  ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ապրիլյան պատերազմից հետո սահմանին լարվածությունը մեղմացնելու համար:

«Մենք մեր հնարավորությունների համաձայն ենք մեր ոտքը մեկնում, որոշ արդյունքներ կան, բայց գոռգոռալ, որ վաղը մենք այս կամ այն կանենք, այդպիսով ոչ մի բանի չենք հասնի», – պատասխանեց  նախարարը՝ հիշեցնելով՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների արդյունքում կայացրած որոշումները, ըստ էության,  նույնն էին, ինչ՝ ՀՀ նախագահն էր ասում։

«Երբ եռանախագահող երկրների կողմից ասվեց, թե պետք է հետաքննության մեխանիզմ ստեղծվի, դա այն էր, ինչ Հայաստանն էր ասում։ Կարծում եք՝ դա օդի՞ց է լինում: Դա համապատասխան աշխատանքի արդյունք է», – նշեց  նախարարը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ