17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պերճ Զեյթունցյանին հրաժեշտ տվեցին Կամերային երաժշտության տանը. ներկա էր Սերժ Սարգսյանը

Երեւանի Կամերային երաժշտության տանն այսօր՝ օգոստոսի 24-ին տեղի ունեցավ գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի հուղարկավորության արարողությունը: NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեծ գրողի հուղարկավորությանը ներկա էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ներկա էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ: Լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները միշտ կրթելու են սերունդներին: Նախարարի խոսքով, […]

Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հ.հ.14, 20, 22, 28 երթուղիներում

Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ  4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող […]

«Դուք ուզում եք իշխանափոխություն, գնացեք, ինքներդ էլ արեք»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը չի կարծում, որ աշնանը տեղի ունենան հասարակական ընդվզումներ: Իր այս տեսակետը նա հիմնավորում է հասարակության թույլ և անտարբեր լինելով: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տարիներ շարունակ հասարակության գիտակցության մեջ ամրապնդվում էր գիտակցումը, որ այս երկիրը երկիր չէ, և պետք է հեռանալ: Սակայն վերջին հինգ տարիների ընթացքում սա […]

5 երեւույթ, որոնք նյարդայնացնում են հանգստի ժամանակ

Ուսումնասիրությունները պարզել են, թե որոնք են զբոսաշրջիկներին ամենից շատ նյարդայնացնող երեւույթները հանգստի ժամանակ: Պարզվել է, որ զբոսաշրջիկներին ամենից շատ նյարդայնացնում է, երբ ժամերով ստիպված սպասում են, մինչ հյուրանոցում գրանցեն իրենց, գրում է “Интерфакс”-ը: Երկրորդ ամենանյարդայնացնող երեւույթը այն է, որ օդանավակայանում մինչեւ ինքնաթիռը ստիպված են լինում գնալ ավտոբուսով: Շատ է նյարդայնացնում զբոսաշրջիկներին նաեւ այն, որ հյուրանոցի […]

Ժյուրին գնահատում, խորհուրդներ է տալիս, վարպետության դասեր անցկացնում «Բազեում» (տեսանյութ)

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են ներճակատային և միջճակատային մրցույթները։ Մարզական խաղերը հավաքում անցկացվում են սպորտային ֆեդերացիաների հետ համագործակցաբար. մրցավարներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Իսկ մշակութային մրցույթների ժյուրիների կազմում ներգրավված են տվյալ ոլորտների ճանաչված արվեստագետներ։ Նկարչության մրցույթի ժյուրիի կազմում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։ Նկարչության մրցույթը միջճակատային է։ Ավետիք […]

Ներելը դժվար է, բայց՝ հնարավոր

Ապաշխարանքի ու զղջման ամենակարևոր բաղադրիչներից մեկը ներողամտությունն է: Հնարավոր է, որ որոշ մարդիկ ձեզ ցավ են պատճառել կամ մեծ վատություն արել: Իրենց նկատմամբ ձեր մեջ ատելություն կամ չկամություն ունենալով` դրանից չեք օգտվում: Որովհետև այդ ատելությունը ձեր մեջ է ու ձեզ է ուտելու որդի պես, այլ ոչ թե իրենց: Ներել էլ դժվար է: Բայց Հիսուսի հետ ամեն […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։  Երևան  10:00-16:00 Իսակովի պողոտան, Բաշինջաղյան փ. 198, Նար Դոսի փ. 36, 36Ա շենքերը և 39-51 սեփական տները, 1-ին նրբանցքի 43-75, Խորենացի փ. 43 Ա,Բ, 45 Ա,Բ շենքերը և 47շենքի 6-ից-8-րդ մուտքերը, […]

Ի՞նչն է լուրջ բան, պարոն Բագրատյան, որ մի մարդ ասել է՝ «դուք մահեդակա՞ն եք»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Լեզուն չի կարող երկիրը զարգացնել, երկրի զարգացումը կարող է լեզուն հարստացնել: Էհ, պարոն Բագրատյան, չգիտեմ ինչպես ավելի նուրբ ասեմ. բա ինչպե՞ս անենք, որ վերլուծաբան գիտաշխատողդ կես ժամվա հաղորդման մեջ բևեռային տարբեր փաստարկներով Ձեր իսկ համոզմունքը չքրքրեք: Մեկ ասում եք՝ չթարգմանենք, վերցնենք, օգտագործենք, հետո հինգ րոպե անց նեղվում […]

Կեսուրը, կեսրարը, աները կամ զոքանչը խառնում են իրենց կյանքը

Շատ երիտասարդ ընտանիքներում բաժանումի հասնող խնդիրներ կան, որովհետև երիտասարդներին թվում է, թե կեսուրը, կեսրարը, աները կամ զոքանչը խառնում են իրենց կյանքը: Սա չեմ մերժում, բայց երբ մոտից ես նայում, տեսնում ես, որ երիտասարդները բնավ չեն սիրում դիմացինի ծնողին: Օրինակ, Քրիստոնյա հարսը բողոքում է կեսուրից ու Քրիստոնեական պատասխան փնտրում: Բայց արի ու տես, որ հարսը բնավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի